Ռուսական ռազմական ժամանակակից տեխնիկան ճանապարհ է ընկել ու շուտով կհասնի Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարի Հայաստանին Ռուսաստանի Դաշնության տրամադրած 200 մլն դոլարի արտոնյալ վարկի շրջանակներում ձեռք բերած ռազմական ժամանակակից տեխնիկան ճանապարհ է ընկել ու շուտով կհասնի Հայաստան:
Սույն տեխնիկան, սակայն, Հայաստան կհասնի բավական բարդ ճանապարհով: Այն ՌԴ-ից հասցվելու է Ղազախստան, որտեղից ՝լ Իրան, Իրանի կողմից էլ մկտնի Հայաստան:
Բանն այն է, որ ռուս-վրացական հակամարտությունից հետո Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ իրենց տարածքով ռուսական զենք մտնի մեր երկիր: Արդյունքում, այդ ծանր տեխնիկան տեղ հասցնելու համար ընտրվել է շատ ավելի երկար ճանապարհ:
Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ Վրաստան կատարած իր վերջին այցի ընթացքում Սերժ Սարգսյանը շոշափել է նաեւ այս հարցը, որովհետեւ բացի այս 200 միլիոնի ռազմական տեխնիկայից, որն, ըստ մամուլի հրապարակումների, հիմնականում «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգ է, ՀՀ-ն այլ տեխնիկա էլ է ձեռք բերել («Սմերչ»), որը չի կարողանում կարճ ճանապարհով երկիր մտցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



