Անհայտ անձն օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել 26-ամյա քաղաքացու դեմքին. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:



