Շամուտ գյուղի բնակիչը կասկածվում է ապօրինի փայտանյութ տեղափոխելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 21-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Ահնիձոր գյուղի ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Շամուտ գյուղի բնակիչ Դավիթ Մ-ի «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 10 խմ փայտանյութով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապի լրատվության վարչությունից։
«Դավիթ Մ-ն փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենն է, նույն օրը Ահնիձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է ընկած ծառերից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնությանը պատճառած վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր»,- նշեցին ՀՀ ոստիկանության հասրակայանության հետ կապի լրատվության վարչությունից
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



