Հանդիպել են Գյուլն ու Էրդողանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, նախկին ու ներկա նախագահների հանդիպումը տևել է 45 րոպե:
Հանդիպման ավարտին Էրդողանը որևէ հայտարարություն չի արել:
Հանդիպումը տեղի է ունեցել նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի հուղարկավորության արարողությունից հետո՝ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:
Նշվում է, որ այդ պահին խորհրդարանում եղել է նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որը, սակայն, հանդիպմանը չի մասնակցել:
Ենթադրաբար նախագահների հանդիպումը պլանավորված չի եղել, և նրանք խոսել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



