Կառավարությունը փոխհատուցում է բարեգործական կազմակերպության արտոնագրային հարկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի 2019 թ. գործունեության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով համապատասխան որոշում ընդունեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ այդմ նախատեսվում է «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գումարի վերաբաշխման հաշվին, 8,29 մլն դրամն ուղղել բարեգործական ՀԿ-ի արտոնագրային հարկի փոխհատուցմանը` սուբսիդավորման միջոցով:
«Հովարդ Կարագյոզյան» ՀԿ-ն ներկայումս ունի թվով 20 ատամնաբուժական կաբինետ, որոնք անվճար ատամնաբուժական ծառայություններ են մատուցում տարեկան ավելի քան 90 հազար երեխաների:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



