Շվեդիայի վարչապետը չի բացառել միգրանտների պատճառով սահմանային հսկողության սահմանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը չի բացառում, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով թագավորությունը ստիպված կլինի ժամանակավորապես սահմանային հսկողություն սահմանել: Այս մասին նա հայտարարել է Վալետեում մեկնարկող ԵՄ-Աֆրիկա երկօրյա գագաթաժողովից առաջ:
«Մենք ամեն օր, ամեն ժամ ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Բնականաբար, հետեւում ենք նաեւ գերատեսչությունների հաղորդագրություններին՝ ոչինչ բաց չթողնելու համար: Բայց մենք դա կանենք ճիշտ պահի, ճիշտ նախադրյալների դեպքում»,- ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, 9.8 մլն բնակչություն ունեցող Շվեդիան 2015-2016 թվականներին կարող է մինչեւ 360 հազար միգրանտի ընդունել: Սա Եվրամիության՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



