Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր իշխանությունները՝ ռուսական կասկածամտության գերի. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին հնչեցրած խնդրահարույց ձևակերպումները Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու համաձայնագրի մասին, այդ ձևակերպումներին ի պատասխան հայաստանյան պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանք–պարզաբանումները դարձել են վերջին շրջանում հայ–ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի անհանգստացնող միտման հերթական դրսևորում: Իշխանափոխությունից հետո չնայած Հայաստանը չի փոխել իր արտաքին քաղաքական վեկտորների առաջնահերթությունը, բայց նկատելի է, որ այդ վեկտորներից հիմնականում հայ–ռուսական հարաբերություններում նկատելի են որոշակի զարգացումներ: Միամտություն է կարծել, որ վեկտոր չփոխելու մասին հայտարարությունը բավարար կլիներ, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները մնային նախկին մակարդակին կամ էլ դուրս գային միանգամից նոր որակական մակարդակ: Պարզից էլ պարզ էր, որ ռուսական կողմը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, փորձելու է ճշգրտել Հայաստանում փոփոխված իշխանության վարքագիծը: Հատկապես, որ ռուսական կողմն ընդհանրապես սկեպտիկ է հեղափոխական գործընթացների հանդեպ, իսկ իշխանության տարբեր շերտերում ներկա որոշ անհատների կենսագրությունը այդ սկեպտիցիզմն ավելի է խորացնում: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով նոր կարգավիճակը, Փաշինյանը խնդիր ունի Մոսկվային հավաստիացնելու, որ որևէ վեկտորի փոփոխություն չի նախատեսվում: Ավելին, ինչպես տեսնում ենք վերջին շրջանում, Հայաստանի նոր իշխանությունները՝ ռուսական կողմի հնարավոր կասկածները փարատելու ձգտմամբ տարված, սկսել են չարաշահել հայ–ռուսական հարաբերությունների ինտենսիվությունը: 

Ընդհանրապես, տպավորություն  է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է ռուսական կողմի հետ հարաբերություններով, լավագույն դեպքում ՀԱՊԿ–ի ու ԵԱՏՄ–ի հետ հարաբերություններով, որոնց առանցքում կրկին Ռուսաստանն է: Գուցե այս տպավորությունը ստեղծվում է վերոնշյալ պատճառներով՝ մի կողմից ռուսական կասկածամտությունը, մյուս կողմից հայկական կողմի՝ այդ կասկածամտությունը փարատելու ջանքերը այնպես են հագեցրել հայ–ռուսական հարաբերությունները, որ որևէ այլ արտաքին քաղաքական օրակարգ տեսանելի չի դառնում:

Այս միակողմանի ինտենսիվությունն, իհարկե, դժվար է մեկնաբանել որպես հստակ պրոռուսական քաղաքականություն: Ավելի շուտ հայաստանյան նոր իշխանությունները դարձել են ռուսական կասկածամտության ու դրա փարատման փակ շղթայի զոհը ու չեն կարողանում դուրս գալ այդ շղթայից: Ընդ որում, եթե նախորդ իշխանությունները ունեին ալիբիներ, օրինակ, նույն «Ելք» դաշինքի որոշակի հակառուսական դրսևորումների, քաղաքացիական հասարակության որոշակի պրոարևմտյան սեկտորների ակտիվության տեսքով, ու կարողանում էին այդ դրսևորումները դարձնել սակարկման առարկա, ապա այս իշխանությունները չունեն նման սակարկման առարկա:

Քաղաքացիական հասարակության քիչ թե շատ տեսանելի դերակատարները ֆորմալ և ոչ ֆորմալ առումով հեղափոխության և իշխանության գործուն մասնիկներ են: Թե՛ Գյումրիում օրերս տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը, որում ներգրավված էր տեղի ռուսական ռազմաբազայի զինծառայող, թե՛ Լավրովի նախօրեի հայտարարությանը քաղաքացիական սեկտորը, որ նախկինում ցանկացած հարց, որ կապված էր ռուսական կողմի հետ, ընդունում էր սվիններով, այժմ արձագանքում է բավական հպանցիկ: Բնականաբար, նրանք մի քանի ամսում չեն դարձել պրոռուսական ու շարունակում են ֆինանսավորվել արևմտյան աղբյուրներից: Բայց հեղափոխության և իշխանության մաս կազմելը նրանց դնում է այնպիսի վիճակի մեջ, երբ նրանք չեն կարող իշխանության պաշտոնական հռետորաբանությունից խիստ տարբերվող հռետորաբանությամբ հանդես գալ: 

Մյուս կողմից էլ, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ թերևս մեկ–երկու գործչի, որևէ պրոարևմտյան կամ հակառուսական ուղղվածություն չունի: Բոլորը կամ լոյալ են ռուսական կողմին, կամ առնվազն փորձում են շրջանցել հարցը: Ասել է թե, իշխանությունը մեն–մենակ է մնացել ռուսական կողմի հետ ու չունի որևէ սակարկման առարկա, որևէ կռվան երկրի ներսում: 

Այստեղ, ցավոք, չի օգնում նաև լեգիտիմության գործոնը, որի մասին թե՛ նախքան հեղափոխությունը, թե՛ դրանից հետո այդքան շատ էր խոսվում: Լեգիտիմությունն, իհարկե, կարևորագույն ռեսուրս է, բայց ոչ բավարար ու ոչ վճռորոշ արտաքին քաղաքականության մեջ: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ փաստացի հայաստանյան ողջ քաղաքական դաշտն այժմ լոյալ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, այդ թվում՝ մեծամասնություն կազմող իշխանությունը, ապա լեգիտիմության գործոնը նույնիսկ կարող է աշխատել հակառակ ուղղությամբ: 

Հայաստանը, բնականաբար, այս փուլում շարունակելու է որպես հիմնական արտաքին–քաղաքական վեկտոր ունենալ Ռուսաստանը: Սակայն հայ–ռուսական հարաբերությունների նման ինտենսիվությունը վտանգ ունի բերելու մի վիճակի, որ բացի այդ հարաբերություններից ու այդ վեկտորից, այլ օրակարգեր մենք չունենանք: Չստացվի այնպես, որ ռուսական կասկածամտության փարատումը դառնա Հայաստանի արտաքին քաղաքական միակ օրակարգը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում