Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անմեղ թվացող իրավիճակներ, հոգեբանական ներազդեցություններ...«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղեկատվական անվտանգության համատեքստում առկա մարտահրավերներ, լրատվությանն առնչվող և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ, օտարերկրյա հատուկ ծառայություններ, ծուղակներ, մանիպուլ յացիաներ... Այս և մի շարք այլ թեմաներ տեղ էին գտել Ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար–քննարկմանը: 
 
Պաշտպանել՝ հատկապես երիտասարդներին
 
Առաջին թեման տեղեկատվահոգեբանական ազդեցություններին է վերաբերում: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ընդգծեց՝ նշվածն այսօրվա մարտահրավերներից մեկն է, որը դիտարկում են հասարակության և պետության տեղեկատվական անվտանգության համատեքստում: Խոսքն Ադրբեջանից և Թուրքիայից եկող տեղեկատվահոգեբանական ազդեցությունների մասին է: «Տեղեկատվահոգեբանական անվտանգությունը կարևոր է ոչ միայն պետության և հանրության մասշտաբով, այլև կոնկրետ մարդկանց, մարդկանց խմբերի մասով. խոսքը հատկապես երիտասարդության մասին է: Եվ այստեղ մենք անձի տեղեկատվական անվտանգության ապահովման, նրան վտանգավոր տեղեկատվական ներգործությունից, տարաբնույթ մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից, հոգեկան աշխարհի ապակողմնորոշումից զերծ պահելու կարիք ունենք: Ադրբեջանում և Թուրքիայում այդ աշխատանքը տարվում է ոչ թե պարզապես կոնկրետ լրատվամիջոցների մակարդակով, այլ դրված է պետական հիմքերի վրա: Այդ ուղղությամբ աշխատում են խոշոր ինստիտուտներ: Եվ բոլորիս խնդիրն է անել այնպես, որ մեր հանրությանը, հատկապես երիտասարդներին պաշտպանենք այդ ազդեցությունից»,–ասաց Ա. Քինակցյանը: 
 
Նա խորհուրդ տվեց. «Մշտապես ուշադրություն դարձնել յուրաքանչյուր տեղեկատվական նյութի վրա, որը գալիս է նշված երկրներից, հնարավորինս մանրակրկիտ վերլուծել, կարծիքներ փոխանակել: Սա մեր հնարավորությունների սահմաններում է, և դա պետք է պրակտիկա դարձնենք»:
 
Անցնելով մանիպուլյացիաներին՝ նա շեշտեց, որ դրանք ուղղված են ստեղծելու տեղեկատվական ներգործության մի այնպիսի վիճակ, որը կազդի մարդու վարքագծի, ցանկությունների, մտադրությունների, հարաբերությունների, հոգեկան վիճակի վրա. «Օրինակ, մինչև ապրիլյան պատերազմը նրանց կողմից մի քանի տարի շարունակ շատ ինտենսիվ կիրառվել է այդ մանիպուլյատիվ մեթոդաբանությունը: Կիրառվել է նպատակային, որպեսզի պատերազմական գործողությունների վերսկսման պահին ստեղծված լիներ մի վիճակ, որն, իրենց պատկերացմամբ, պետք է բերեր հայկական կողմի պարտությանը: Փառք Աստծո՝ դա տեղի չունեցավ, բայց դա չի նշանակում, որ այդ գործողությունները չեն շարունակվում: Կխնդրեի դրանք միշտ ուշադրության կենտրոնում պահել»:
 
«Անմեղ» թվացող իրավիճակները՝ հավաքագրման սկիզբ
 
Անցնելով հաջորդ թեմային՝ Ա. Քինակցյանը խոսեց այն մասին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններն ի՞նչ եղանակով են ստեղծում ծուղակներ և ինչ մեթոդաբանություն են կիրառում հավաքագրական աշխատանքներում: Օգտագործելով հոգեբանական ներազդեցության հնարավորությունները՝ մարդուն կարող են գցել այնպիսի ազդեցության տակ, որի ժամանակ նա անելանելի վիճակում կհայտնվի:
 
«Ի վերջո, նա կարող է հայտնվել մի այնպիսի վիճակում, որ ստիպված համագործակցելու համաձայնություն կտա: Կան քաղաքացիների որոշակի կատեգորիաներ, որոնք հավաքագրման համար առաջնահերթ են դիտարկվում: Առաջին հերթին ռազմական բնագավառի հետ առնչություն ունեցող, ինչպես նաև՝ պետական, ծառայողական գաղտնիքների հետ առնչություն ունեցող մարդիկ են, ոստիկանության, այլ ուժային կառույցների, կառավարության, պետական կառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողները: Խմբի մեջ են նաև լրագրողները: Առաջին պլանում զինվորականներն են, երկրորդում առավել շատ ինֆորմացիա՝ հատկապես փակ ինֆորմացիա ունեցող մարդիկ: Որքան մեծ է ինֆորմացիան, այնքան մեծ է հավանականությունը, որ անձը կհայտնվի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում»,–նշեց նա:
 
Խորհուրդներ. ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել
 
Առաջին հայացքից անմեղ թվացող իրավիճակները կարող են վերոնշյալ գործընթացի սկիզբը լինել: ԱԱԾ–ն իրական կյանքից վերցված իրավիճակներ է առանձնացրել: Օրինակ՝ Թուրքիայում հանգստի ժամանակ ևս կարող են ստեղծվել ծուղակներ:
 
«Առաջին խորհուրդը՝ պետք չէ զրույցի բռնվել այն մարդկանց հետ, որոնց չեք ճանաչում, կամ ովքեր ինչ–որ բան են խնդրում, կամ ինչ–որ բան են փորձում տալ: Դա կարող է վերածվել վեճի: Մարդը կմտածի, որ մեծ պատմության մեջ է և ինքն իրեն հարց կտա՝ ինչպե՞ս դուրս գալ դրանից: Եվ ձեզ կառաջարկեն դրանից դուրս գալու մեկ տարբերակ՝ համագործակցություն: Պետք է սովորել կտրուկ ոչ ասել: Պետք չէ վախենալ: Կտրուկ ոչ-ը, միգուցե, քաղաքավարի չլինի, բայց այն փորձված տարբերակ է՝ հետ են քաշվում: Կարող են պարզապես տալ մի բան, երբ կթվա, թե մի հուշանվեր է: Հետո կմոտենա ոստիկան ու կասի՝ սա էինք փնտրում՝ գողացված է: Շատ դեպքերում ոստիկանի համազգեստի տակ ուրիշ մարդիկ են ներկայանում, դա ընդունված ձև է հատուկ ծառայությունների համար: Պետք է հիշել նաև, որ «հաճելի» մարդկանց հետ ծանոթությունը երբեմն կարող է «մեղրային թակարդ» լինել: Այս տերմինն ուղիղ կապ ունի հատուկ ծառայությունների գործունեության հետ»,–ասաց նա՝ բերելով նախկին՝ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայության օրինակը, որն ամենաշատն է կիրառել այս մեթոդը:
 
«Համապատասխան բազաներում պատրաստում էին աղջիկների և տղաների, նույնիսկ ինֆորմացիա կար, որ օգտագործվում էին հատուկ օծանելիքներ, որոնք ավելացնում էին նրանց նկատմամբ ձգտումը»,–ասաց նա:
 
Ա. Քինակցյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում պետք է ցույց չտալ նաև դրամապանակը.
 
 
«Իսկ եթե տեսնում եք, որ, այնուամենայնիվ, ձեզ ստիպում են որևէ իր վերցնել, ինչ–որ մի բան անել՝ բղավեք, օգնության կանչեք: Դա մի բաղադրիչ է, որը կզգաստացնի մյուս կողմին: Պետք է գիտակցել նաև, որ ոչ բոլոր երկրներում եք երաշխավորված, որ ոստիկանությունը կպաշտպանի ձեզ. առաջին տեղում կլինեն իրենց քաղաքացիները՝ անկախ նրանից, թե ինչ է եղել: Այդ դեպքում պետք է անմիջապես հյուպատոսական ծառայության ներկայացուցչին կանչել, իսկ Թուրքիայի դեպքում՝ իրենց ոստիկանապետին: Մեծ հաշվով՝ պետք է ամեն ինչ անել, որ հասկանան՝ չեք հանձնվում, սադրանքի չեք տրվում»:
 
1993–ից մինչև հիմա՝ ավելի քան 2 տասնյակ գործակալ. ե՞րբ է հնարավոր ազատվել պատասխանատվությունից
 
ԱԱԾ աշխատակիցն ընդգծեց նաև, որ զոհի պատահական ընտրություն չի լինում. «Այնպես չէ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է հայտնվել ուշադրության կենտրոնում, թիրախային աշխատանք է տարվում, և նախօրոք որոշակի ուսումնասիրություն կա»:
 
ԱԱԾ աշխատակից, մայոր Տիգրան Դավիթավյանը ներկայացրեց նաև համացանցով նրանց կողմից իրականացվող հավաքագրման աշխատանքների մեթոդաբանությունը: Բերեց նաև օրինակներ, արդեն իսկ բացահայտված դեպքեր: 
 
Ընդհանուր առմամբ՝ 1993 թվականից մինչ օրս ձերբակալվել է 2 տասնյակից ավելի գործակալ՝ հավաքագրված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից:
 
Այս մասին հայտնեց ԱԱԾ աշխատակիցը ու հավելեց. «Նրանց առջև եղել է խնդիր՝ հավաքել տեղեկություններ Հայաստանի ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ Հայաստանի տարածքում հող նախապատրաստել՝ իրականացնելու դիվերսիոն–հետախուզական գործողություններ, մահափորձեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և այլն: Դրանք բոլորը բացահայտված են»:
 
Նա հայտնեց նաև, որ կան մարդիկ, ովքեր եկել, ներկայացել են ԱԱԾ մարմիններ ու հայտնել, որ հավաքագրվել են. «Իրենք շարունակում են հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը»:
 
Հարցին, թե տեղեկացրել և սկսել են աշխատել ձե՞զ հետ, Տ. Դավիթավյանը պատասխանեց, որ հատուկ ծառայությունների աշխատանքը նաև այդպիսի աշխատանք է ենթադրում. «Ֆիլմեր կան, կարող եք նայել, ավելի պարզ կլինի: Բավականին մեծ թվով ապատեղեկատվական ակցիաներ են իրականացվում: Դա գործունեության մի ձև է, երբ մեծ քանակությամբ ապատեղեկատվական տեղեկություններ են տրվում հակառակորդ պետություններին»:
 
Իսկ թե ինչ է սպասվում անձին, ում նկատմամբ ճնշում գործադրելով են ինֆորմացիա վերցրել, ԱԱԾ աշխատակիցը շեշտեց. «Եթե վերադառնալով՝ ներկայանում են ԱԱԾ մարմիններ և տեղեկացնում են, որ նման բան է եղել, ապա անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է»:
 
Ա. Քինակցյանն էլ լրացրեց. «Եթե որևէ արարք, այդ թվում՝ ուղղված սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ, կատարվում է ֆիզիկական կամ հոգեկան բռնության ներքո, որը թույլ չի տալիս անձին միջոցներ ձեռնարկել այդ արարքը կանխելու ուղղությամբ, ապա դա նույնպես հիմք է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը