Քաղաքացին տանիքից վայր է ընկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած (տան դարպասները փակ են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռ. Ս.-ն (ծնված 1957 թ.) տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս ընկել է բակ:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



