ՀՀ ոստիկանությունն ամանորյա և սուրբ ծննդյան տոներին ընդառաջ խորհուրդներ է տալիս քաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանությունը խորհուրդ է տալիս՝
- Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը և կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում
- Երբեմն իրավական ակտով սահմանված պահանջները չիմանալու պատճառով ծնողները երեխաների հետ փորձում են սահմանը հատել առանց վերջիններիս համար անձնագիր ստանալու՝ միայն ծննդյան վկայականով: Անհրաժեշտ է իմանալ, որ, անկախ տարիքից, անձը կարող է երկրից դուրս գալ միայն վավերական անձնագրով:
- Եթե ունեք բիոմետրիկ անձնագիր, դրանում օտարերկրյա պետությունում վավերականության նշում չի կատարվում, իսկ հին նմուշի անձնագրի դեպքում անհրաժեշտ է ճամփորդելուց առաջ ստուգել վավերական կնիքի առկայությունը:
- Եթե օտարերկրյա պետությունում կորցրել եք ՀՀ քաղաքացու անձնագիրը, Հայաստան վերադառնալու ամենաարագ տարբերակը վերադարձի վկայական ստանալն է. դրա համար պետք է դիմել տվյալ պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Արտաքին գործերի նախարարություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



