ԿԸՀ-ն մերժել է ՀԿ-ների դիմումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը քննել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները ընտրությունների ժամանակ արձանագրած ընտրախախտումների մասին:
Դրանք հիմնականում վերաբերել են ընտրատեղամասում քաղաքական ուժերից մեկի վստահված անձանց սահմանված թվից շատ լինելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը ընտրական հանձնաժողով պարկին կից չներկայացնելուն և նաև պարկը բաց վիճակում տեղափոխելուն:
Հանձնաժողովը դիտարկել է ներկայացված ապացույցները, դիտել նաև ներակայացված տեսանյութերը:
Արդյունքում ԿԸՀ-ն մերժել է ՀԿ-ների դիմումները:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



