Արգենտինական «Մետեգոլ» անիմացիան ցուցադրվել է Տավուշի դպրոցականների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրգենտինական «Մետեգոլ» անիմացիոն ֆիլմը Տավուշի մարզում ցուցադրվել է Իջևանի տարբեր դպրոցներից մոտ երեք հարյուր աշակերտների համար: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունից, ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին Իջևանի մշակույթի կենտրոնում, որին ներկա է եղել ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:
ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանության, «Ֆայդեք Արմենիա» հիմնադրամի և Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ իրակացվող այս միջոցառման նպատակն էր նպաստել Հայաստանի մարզերում մշակութային գործունեության զարգացմանը:
Խուան Խոսե Կամպանելլայի «Մետեգոլ» անիմացիան մեծ հաջողություն է ունեցել Արգենտինական ֆիլմերի IV փառատոնի ընթացքում, որն անցկացվել է Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Մուլտֆիլմն ունի հայերեն և անգլերեն ենթագրեր:



