Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին դեկտեմբերի 13-ի բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ՝ մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով՝ այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



