Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրոպական խորհրդարանը կողմ է հանդես եկել «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի փակմանը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի կայքը, բանաձևի տեքստում գազամուղի նախագիծը քաղաքական և եվրոպական անվտանգությանը սպառնացող են անվանել:
Փաստաթղթում ընդգծվում է նաև Ուկրաինայի «հիմնական դերը» Եվրոպային էներգիայի մատակարարումն ապահովելու համար:
«Հյուսիսային հոսք-2»-ը նախատեսում է Ռուսաստանից Բալթիկ ծովով Գերմանիա հասնող երկու գազատար գծի տեղակայումը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր:
Կառուցման թույլտվություն տվել են Գերմանիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Անհրաժեշտ է համաձայնություն ստանալ նաև Դանիայից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



