Գյումրու տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Գոռ Մինասյանը
ՍՊՈՐՏԳյումրու 2018 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Գոռ Մինասյանը: Դեկտեմբերի 12-ին Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ, ընտրեցին 2018թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկին:
Ինչպես տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, լավագույն մարզիկների եռյակը գլխավորում է ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, երկրորդ տեղում Արթուր Ալեքսանյանն է (հունահռոմեական ըմբշամարտ), լավագույն եռյակը եզրափակում է Գրիգոր Մխիթարյանը (սամբո):
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



