Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բաց կթողնի ևս մեկ մրցաշրջան
ՍՊՈՐՏԴահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը բաց կթողնի մի ամբողջ մրցաշրջան:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց դահուկասպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյը վիրահատությունից հետո նոր-նոր սկսել է իր առաջին մարզումները: Նա բավականին լուրջ վիրահատության ենթարկվեց: Սերգեյը դեռևս վերականգնվում է և այս մրցաշրջանում հաստատ մրցասպարեզ դուրս չի գա: Նրա հետագա մասնակցությունը դեռևս հարցականի տակ»,-շեշտեց նա:
Սերգեյ Միքայելյանը վիրահատության էր ենթարկվել Երևանի: Մարզիկը խնդիրներ ուներ ծնկի հետ:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



