Ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Քուվեյթում ՀՀ դեսպանը. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև առանձնատուն: Անշարժ գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարմեն Բաղդասարյանը հայտարարագրել է նաև 7400 ՀՀ դրամ բաժնեմաս:
Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500000 ՀՀ դրամ և 40000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար և 5 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 4 712 679 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2018թ. սեպտեմբերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



