Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հստակ հաղթանակ». ստամբուլահայ ու թուրքական մամուլը՝ հայաստանյան արտահերթ ընտրությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի խորհրդարանում այլևս կա հեղափոխական մեծամասնություն, գրում է թուրքական haberler.com կայքը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Թուրքական իշխանամետ «Անադոլու»գործակալությունը մեջբերել է այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ արտասահմանցի լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցի շուրջ տված պատասխանը:

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հուսանք՝ Թուրքիան էլ է դրան պատրաստ», - ասել է Փաշինյանն ի պատասխան «Անադոլու»-ի թղթակցի հարցին այսօր Երևանում:

Թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ»պարբերականն էլ, անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսներին տիրող քաղաքական իրավիճակին, որը հանգեցրեց արտահերթ ընտրությունների անցկացմանը, մանրակրկիտ ներկայացրել է ընտրություններին մասնակից բոլոր 11 քաղաքական ուժերի ստացած քվեների տոկոսները՝ զերծ մնալով մեկնաբանություններից:

Ավելի վաղ պարբերականը վերհիշել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին մեկնաբանությունները, որոնցով նա կոչ էր արել Թուրքիային երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման չօգտագործել Արցախի հիմնախնդիրը:

Թուրքական Anahaber գործակալությունն այսօր, հաղորդելով հայաստանյան ընտրությունների արդյունքները, ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխել «1915-ի դեպքերի վերաբերյալ Երևանի պաշտոնական դիրքորոշումը»:

 
 



Լրատվամիջոցը նաև նկատել է, որ անցյալ ամիս իր ելույթներից մեկում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քննադատել էր Թուրքիայի՝ Արցախի հիմնախնդրի հարցում ունեցած մոտեցումը:

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններին անդրադարձել է նաև Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որը նա կատարել էր ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց անմիջապես հետո:

«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ:

 

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Դուխոոոոո՛վ»:

«Փաշինյանի հստակ հաղթանակը. Հանրապետականներն ու Դաշնակցությունը չհաղթահարեցին շեմը» վերանգրով հոդվածում «Ակօսը» նկատում է, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշն էապես ավելի ցածր է եղել անցյալ անգամներից:

«Սա ոչ ոքի չի զարմացրել, քանի որ շատերն ընդունում են, որ 2,5 մլն ընտրողի անուն պարունակող ընտրացուցակները իրականությունը չեն արտացոլում», - նշում է ստամբուլահայ թերթը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել 3 ուժ՝ «Իմ քայլ»-ը դաշինքը ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37% ձայներ:

Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով