A321-ի զոհերի աճյունների ծագումնաբանական փորձաքննությունը կարող Է ավարտվել փետրվարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսում աղետի ենթարկված A321 ավիահանրանավի ուղեւորների աճյունների ծագումնաբանական փորձաքննությունը կարող Է ավարտվել հաջորդ տարվա փետրվարին, ինչը հետեւում Է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Ալբինի՝ լրագրողների համար արված հայտարարությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հաշվի առնելով այն ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն դատաբժշկական փորձաքննության կենտրոնում, ծագումնաբանական փորձաքննությունը կարող Է տեւել երեք շաբաթից մինչեւ երեք ամիս»,- ասել Է Ալբինը:
Ինչպես լրագրողներին հայտնել են փոխնահանգապետի աշխատակազմում, ծագումնաբանական փորձաքննությունն սկսվել Է նոյեմբերի առաջին օրերին, երբ նյութերից հաջողվել Է ստանալ ճանաչման ընթացակարգ անցնող բոլոր ուղեւորների ԴՆԹ-ն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



