Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Բադալյան. «Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ ընդդիմություն». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ արտահերթ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ և լեգիտիմ էին: Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ ընդդիմություն, և բոլոր խորհրդարանական ուժերը լուրջ անելիքներ ունեն քաղաքական հետագա գործընթացներում: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Անցել է երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը»: Առաջին երկու ուժերը լիբերալ կուսակցություններն են, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանը», չափավոր արևմտամետ քաղաքական ուժ է: Մենք կարող ենք ասել, որ Հայաստանում գերիշխում են անձնական կողմնորոշմամբ քվեարկողները, այսինքն՝ նրանք, որոնք մարդուն են քվեարկում: Իսկ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողները՝ այն ընտրողները, որոնք քաղաքական ծրագրերին և գաղափարախոսությանն են քվեարկում, նրանց մեջ գերիշխում է արևմտամետ ուղղվածությունը: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը գնալով ավելի է ամրապնդվում: Իհարկե, «Լուսավոր Հայաստանի» ձայները ծավալով քիչ են, բայց եթե գումարում ենք «Մենք դաշինքի» 2 տոկոսն ու «Սասնա ծռերի» գրեթե 2 տոկոս ձայները, ապա կարող ենք ասել, որ արևմտամետ ընտրազանգվածը բավականին ամրապնդվում է: Ի տարբերություն դրա, ռուսամետ ընտրազանգվածի շահերը ներկայացնող այդպես էլ չեղավ»,–ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանն առանձին–առանձին դիտարկեց ուժերին և նրանց գրանցած արդյունքները: ««Իմ քայլը» դաշինքի ստացած ձայները Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է՝ «Իմ քայլի» ձայները չեն: Սա պետք է հասկանալ: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մտածի «Իմ քայլը» դաշինքին քաղաքական կերպար հաղորդելու մասին, որովհետև իր վարկանիշը միշտ չէ, որ այդպես բարձր է մնալու: Վարկանիշը ժամանակի ընթացքում իջնելու է, և այդ իջեցումը պետք է փոխհատուցվի կուսակցությանը կամ դաշինքին գաղափարա–քաղաքական ուղղվածություն տալու միջոցով և այն բարձրացնելով: Հակառակ դեպքում՝ հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ–ի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ԲՀԿ–ն հատկապես մարզերում ազդեցություն ունի, բայց կուսակցությունը ռեբրենդինգի խնդիր ունի, այս ուժը ևս պետք է հետևություններ անի արդյունքներից: 

«Թեև «Լուսավոր Հայաստանը» անցավ խորհրդարանական ընտրությունների նշաձողը, բայց քարոզարշավը բավականին սխալ իրականացրեց: Եթե գրագետ քարոզարշավ իրականացներ, միանշնակ երկրորդ տեղը վերցնում էր: Ոչ ճիշտ նախընտրական ռազմավարության արդյունքում իր ձայները իջեցրեց: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին. եթե ՀՀԿ–ականները կողմ քվեարկեին Ընտրական օրենսգրքի նախագծին, որտեղ անցողիկ շեմն իջեցվում էր, կանցնեին: Բայց դեմ քվեարկեցին միայն նրա համար, որ դեմ լինեն կառավարությանը, որևէ ռացիոնալ տրամաբանություն չկար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ՀՀԿ–ի ռազմավարությունը ճիշտ էր՝ ուրիշ ռազմավարություն այս պահին չէին կարող ունենալ:

«Եվ կարող ենք ասել, որ ՀՀԿ–ի համար լուրջ խնդիրներ են առաջ գալիս: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ բացառությամբ ՀԱԿ–ի, այն ուժերը, որոնք խորհրդարանից դուրս են գալիս, հետո շատ դժվարությամբ են մտնում ԱԺ: ՀՀԿ–ն արմատական ռեբրենդինգի պետք է ենթարկվի, թեև դրանից հետո ևս որևէ երաշխիք չկա, որ կարող է հայտնվել 5 տարի հետո ձևավորվելիք ԱԺ–ում»,–շեշտեց մեր զրուցակիցը

Քաղտեխնոլոգը տարօրինակ չի համարում ՀՅԴ–ի ստացած ձայները: «ՀՅԴ–ն ուներ կայուն ընտրազանգված, ուղղակի կայուն ընտրազանգվածի ծավալներն էին պակաս: Վերջին 20 տարվա ընթացքում ՀՅԴ–ն քայլ առ քայլ մաշեց իր կերպարը: Դադարեց գոյություն ունենալ որպես հայ դասական, սոցիալիստական կուսակցություն: Վերածվել էր ՀՀԿ–ի կցորդի և ընդամենը քրեաօլիգարխիկ համակարգի մի մասի շահերի ներկայացուցչի, ինչը չներվեց»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե ՀՅԴ–ն իր կերպարը վերականգնելու ուղղությամբ չշարժվի, լուրջ խնդիր կունենա:

««Սասնա ծռերը» բավականին լավ մեկնարկային պայմաններ ունեին, աչքի էին ընկնում արմատական հեղափոխության հռետորաբանությամբ, «Հայ Դատ»–ական էին, Քուռ–արաքսյան հանրապետության ջատագովն էին: Բայց իրենց արմատականությունը քարոզարշավի կեսից միանգամից «նստեց». առաջ քաշեցին խորհրդարանը երկու տարի հետո լուծարելու գաղափարը, վարչապետի կողմից հակահարված ստացան և անմիջապես փափկեցին, բայց հեղափոխական ուժը չի կարող փափկել, երբ փափկում ես, դադարում ես լինել հեղափոխական ուժ: Քարոզարշավի կեսից ամեն ինչ արեցին՝ հեռանալու իրենց կերպարից»,– ասաց Ա. Բադալյանը՝ շեշտելով, որ այս ուժը ևս բավականին լուրջ խնդիրներ ունի:

«Եթե արմատական ռեբրենդինգի չենթարկվեն, դժվար թե հետագայում զարգացում ունենան: Ինչ վերաբերում է «Մենք» դաշինքին. թեև ընդգծված արևմտամետ դիրքորոշում ուներ, բայց չուներ այն մարդկային կապիտալը, որը կկարողանար նրանց հաջողություն բերել: Հիմա «Մենք»–ը զարգացման հետևյալ ճանապարհներն ունի. շարունակում է մնալ որպես «Մենք» դաշինք և մարգինալ ուժ, կամ բաժանվում է, այսինքն՝ ուժերից ամեն մեկն իր համար շարունակում է գոյությունը պահպանել արդարադատության նախարարության գրանցամատյանում: Իսկ ամենացավոտն ու ամենատրամաբանականն ինքնալուծարվելն է և, որպես շարքային անդամներ, մտնելը «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ հզորացնելու Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժը: Թեպետ կասկածում եմ, որ այս ճանապարհով կգնան, որովհետև անձնական ամբիցիաների հետ է կապված»,–նկատեց քաղտեխնոլոգը:

Ամենամեծ հակավարկանիշն ու ամենամեծ հակաընտրազանգվածն ունեցող ուժը. քաղտեխնոլոգն այսպես է բնութագրում ՕԵԿ–ին ու նշում, որ այդ հանգամանքները երբեք թույլ չեն տա, որ այս ուժը մտնի ԱԺ: Ըստ մեր զրուցակցի, ՕԵԿ–ի դեպքում ռեբրենդինգն էլ չի օգնի: «Եթե անգամ ուրիշ մեկը ղեկավարի այն, ՕԵԿ–ը ապագա չունի: Որպես առանձին ուժ ՕԵԿ–ն այլևս ոչինչ է»:

Արմեն Բադալյանը մնացած ուժերին քննարկելը անիմաստ է համարում և նշում, որ չեն կարող քվեարկությունից 3 ամիս առաջ ստեղծված քաղաքական ուժերը հույս ունենալ, որ կհայտնվեն ԱԺ–ում: Այդ ուժերի համար ճանապարհը, ըստ քաղտեխնոլոգի, այլ ուժերի հետ միավորվելն է, հակառակ դեպքում կդասվեն մեռած կուսակցությունների շարքերը: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունները՝ Ա. Բադալյանը երեք կետ առանձնացրեց. «Առաջին՝ հեղափոխությունն ավարտված է, երկրորդ՝ Հայաստան է մտնում քաղաքականությունը՝ իր կանոններով, և երրորդ՝ Հայաստանի ընտրազանգվածի մեջ սկսում է գերիշխող դառնալ արևմտամետ ուղղվածությունը: Ով այդ հանգամանքից համապատասխան եզրակացություն կանի, հաջորդ ընտրություններին հաջողություն կունենա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով