Արտաշատի թիվ 12/11 ընտրատեղամասի մոտ ԼՀԿ-ի պաստառով մեքենա է կայանված, մյուս ընտրատեղամասում կուտակումներ են
ՎԻԴԵՈԱրտաշատի թիվ 12/11 և 12/10 ընտրատեղամասերի մուտքի մոտ կայանված մեքենայի վրա փակցված են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պաստառներ։ Բացի այդ, 12/11 ընտրատեղամասում նաև կուտակումներ են, ընտրության եկած քաղաքացիների թիվը գերազանցում է 15-ը:
Կուտակումների վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում 12/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ավետիսյանը հայտնեց, որ 15 ընտրող միաժամանակ կարող է գտնվել ընտրատեղամասում. «Այդչափ ընտրող կարող է լինել ընտրատեղամասում, իսկ ընտրատեղամասի տարածքն ավելի մեծ լինելու դեպքում ավելի շատ ընտրող կարող է գտնվել ներսում»։
Հանձնաժողովի նախագահը նաև հայտնեց, որ ընտրողներն ակտիվ են:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



