Պորոշենկոն հայտնել է՝ երբ է լուծարելու Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, կստորագրի Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայամանգրի գործունեությունը 2019-ի ապրիլից դադարեցնելու մասին օրենքը:
«Որոշակի սիմվոլիզմ կա նրանում, որ վերջապես կդադարեցվի Ռուսաստանի հետ այսպես կոչված՝ բարեկամության մասին պայմանագրի գործունեությունը: Համապատասխան օրենքը ներկայացրել են Գերագույն ռադայում: Դրա շուրջ քվեարկություն է տեղի ունեցել նախօրեին, և երկուշաբթի ես այն կստորագրեմ», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Պորոշենկոն՝ ելույթ ունենալով Լվովում:
Ուկրաինացի պատգամավորները դեկտեմբերի 6-ին հավանության են արժանացրել վերոնշյալ օրենքը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



