Մալիշկա գյուղում բեռնատար է հրդեհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 8-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում (վարորդը՝ Ա. Պ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել՝ 01:57-ին: Բեռնատարի խցիկն ամբողջությամբ այրվել է:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



