Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանն Արցախում էին
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Արսեն Մարտիրոսյանը Արցախում են:
Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը եղել են սահմանին, հանդիպել Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ: Մարզիկները հասցրել են շփվել նաև արցախցի ծանրորդների հետ, փորձի փոխանակում կատարելով:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ աշխարհի երեք ռեկորդով, իսկ Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



