Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նույնականացման քարտերով քվեարկելու օրենքը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նույնականացման քարտերով քվեարկելու օրենքը:
ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 74, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 18 պատգամավոր:
Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկությանը կկարողանան մասնակցել նույնականացման քարտերով: Նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվելու, սակայն նույնականացման քարտով քվեարկած քաղաքացու անվան դիմաց ընտրացուցակում համապատասխան նշում է կատարվելու, ինչը հնարավորություն կտա վերահսկել քվեարկության ընթացքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



