Հայաստանի տարբեր հատվածներում ձյուն է տեղում. Մեղրիի լեռնանցքում մառախուղ է. Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սեւանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի եւ Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Ախուրյանի, Արթիկի ավտոճանապարհներին, Մեղրիի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ եւ կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



