ԿԲ նախագահը երկու տեղակալ կունենա
ՔԱՂԱՔԱԿԱՆԽորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բացահայտել և կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 31 պատգամավոր:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նաև սահմանել «ԿԲ նախագահ և երկու տեղակալ» կառուցվածք (ներկայում գործում է «ԿԲ նախագահ և մեկ տեղակալ» կառուցվածքը), որի պարագայում հնարավոր կլինի գործադիրում ձևավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում և ընթացիկ որոշումների կայացում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



