Իրանի 200 քաղաքացու թույլ չեն տվել մտնել Վրաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաց սահմանապահները թույլ չեն տվել Իրանի 200 քաղաքացու մուտք գործել երկիր, թեև նրանց փաստաթղթերը կարգին են եղել:
Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ չնշելով, թե որ ժամանակահատվածի մասին է խոսքը: Նա միայն նշել է, որ դա տեղի է ունեցել «դեկտեմբերի 3-ի մոտակայքում»:
Քասեմին շեշետել է, որ ԱԳՆ-ին հայտնի չեն պատճառները, որոնց համար վրաց սահմանապահները թույլ չեն տվել իրանցիներին մտնել երկիր: Նա հավելել է, որ Թեհրանը կշարունակի բանակցությունները Թբիլիսիի հետ այդ հարցը կարգավորելու համար:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հերթին հայտնել է, որ վրացական կողմն այլ տեղեկություններ ունի: Վերջինս խոստացել է , որ ԱԳՆ-ն կհամագործակցի Իրանի դեսպանության հետ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նոյեմբերի 30-ին Իրանի 18 քաղաքացի չի կարողացել մտնել Վրաստան, թեև ունեցել է և՛ հետադարձի տոմսեր, և՛ ապահովագրություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



