Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու է «Նռան հատիկ» սերիալի «դերասան Ռազը» սպանել բանգլադեշցի Գոռին․ նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Ռազմիկ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի լույս 4-ի գիշերը՝ ժամը 00:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 62/3 հասցեում գործող ավտոլվացման կետի դիմաց Ռազմիկ Հովհաննիսյանը «գումարային պարտք ու պահանջի հարցի շուրջ» վիճել է իր ծանոթ, 26-ամյա բանգլադեշցի Գոռ Գ.-ի հետ:

Ըստ մեղադրանքի՝ վիճաբանության ժամանակ Գոռը հայհոյել է Ռազմիկի ծնողների հասցեին, ինչի պատճառով Ռազմիկ Հովհաննիսյանը Գոռին կյանքից զրկելու դիտավորությամբ մեկսայրանի շեղբ ունեցող ծակող-կտրող առարկայով երեք հարված է հասցրել՝ Գոռի գլխին, կրծքավանդակի ու որովայնի ձախ մասերին:

Գոռի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ գլխի ձախ կեսի կտրած վերք, կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող վերք և որովայնի ձախ կեսի թափանցող ծանր վերք, որն իր ընթացքով վնասել է որովայնի ուղիղ մկանի փակեղները, ուղիղ մկանը, որովայնամիզը, մեծ ճարպոնը, բարակ աղու գալարները, որովայնային աորտան և ուղեկցվել է ներքին առատ արյունահոսությամբ:

Գոռ Գ.-ին դանակով հարվածներ հասցնելով՝ Ռազմիկ Հովհաննիսյանը դիմել է փախուստի:

Գոռ Գ.-ի արնաշաղախ մարմինը հայտնաբերվել է Կարմիր բլուր 2-րդ փողոցում՝ առանձնատներից մեկի դիմացի հատվածում: Դիակի զննությունը կատարվել է 2018 թվականի մայիսի լույս 4-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 25-ից մինչև 4-ն անց 10 րոպե:

Ըստ արձանագրության՝ փողոցում մեջքի վրա ընկած էր մինչև 30 տարեկան երիտասարդ՝ ձախ ոտնաթաթով մոտակա տան քարե պարսպին հենված, վերջույթները՝ տարածած, մի ոտքը՝ մի քիչ ծալված… Զննության պահին դիակը դեռ տաք էր…

Դեպի դիակը բերող ճանապարհին արյան հետքեր կային…

Բուն դանակահարության պահը ֆիքսվել է դանակահարության վայրում գտնվող տեսախցիկի կողմից: Դանակահարությունից հետո Գոռը որոշ տարածություն վազել է, փորձել է փրկություն գտնել, բայց…

Գոռ Գ.-ի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ էր մոտ 8 սմ որովայնի խոռոչ թափանցած, ներքին շատ օրգաններ վնասած, որովայնային աորտան կտրած ու առատ արյունահոսության պատճառ դարձած վնասվածքը: Բոլոր վնասվածքները տուժողը ստացել էր կենդանության օրոք, վնասվածքներ ստանալուց հետո շատ կարճ ժամանակ նա կարող էր ինքնուրույն շարժվել՝ այդպես վազելով հասել էր այնտեղ, որտեղ տապալվել էր գետնին ու մահացել էր…

Ռազմիկ Հովհաննիսյանը «տաք հետքերով» հայտնաբերվել է, նա իրավապահներին ներկայացել է որպես դերասան, ասել է, թե նկարահանվել է մի քանի սերիալներում: Մասնավորապես, էպիզոդիկ բացասական կերպարի դերում նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում:

Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննվողի մոտ արձանագրվել են «փսիխոպաթիկ գծեր», սակայն նա հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:

Դատական հոգեբանի եզրակացության համաձայն՝ դեպքի պահին Ռազմիկ Հովհաննիսյանը չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում: Եղել է հուզական լարվածության, ֆրուստրացիայի վիճակում:

Ըստ հոգեբանի՝ Ռազմիկ Հովհաննիսյանը հայտնել է, թե կպչուն մտքեր է ունեցել, պայքարի մեջ է եղել իր ներքին կերպարի՝ 17 տարեկան տղայի հետ: Այնուհետև նա հայտնել է, թե իր մեջ «չար հոգի» է մտել ու կառավարել է իրեն: Երբ ավարտվել են «Նռան հատիկ» սերիալի՝ իր մասնակցության հատվածի նկարահանումները, իր վիճակը սրվել է, իրեն մի չար կերպար է հետապնդել, որն իրեն դրդում էր ինքնասպանության…

Դատական հոգեբանը նշել է, թե փորձաքննվողը չի դիմել մասնագետի օգնության, նրա մոտ առաջացել է շփոթվածություն, ֆրուստրացիա, հուզական անկայուն վիճակ:

Ռազմիկ Հովհաննիսյանը նախկինում դատվածություններ ունի՝ 2014 թվականին նա դատապարտվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, նա ազատվել է պատժի կրումից, իսկ դեպքից մոտ մեկ տարի առաջ՝ 2017 թվականի մայիսին, Ռազմիկ Հովհաննիսյանը երկու բաճկոն է գողացել «Դալմա Գարդեն Մոլից», բաճկոններն իրար վրայից հագել ու դուրս է եկել առևտրի կենտրոնից: Կատարված գողությունը հայտնաբերվել է տվյալ սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունն ուսումնասիրելու արդյունքում: Գողության հաջորդ օրը Ռազմիկը նորից գտնվել է «Դալմայում», անվտանգության ծառայության աշխատողները ճանաչել են նրան, պարզաբանումներ են պահանջել, Ռազմիկը խոստովանել է կատարածը:

2017 թվականի հոկտեմբերի 31-ին Ռազմիկ Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 250 հազար դրամ տուգանքի: Ընդ որում՝ նրան գողության համար դատել ու դատապարտել է նույն դատավորը, ով ներկայումս նրան դատում է սպանության մեղադրանքով՝ Կարեն Ֆարխոյանը:

Դատական այս նիստին դատարանը հետազոտեց իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակների վրա առկա տեսանյութերը: Ավտոլվացման կետի տեսախցիկն արձանագրել էր, որ երկու երիտասարդ դեմ-հանդիման կանգնած՝ խոսում են: Նրանցից մեկի խոսելու ընթացքում երկրորդ երիտասարդը ձեռքը տանում է հետևի գրպանը, ձեռքը հետևում պահած՝ բացում է դանակը, կտրուկ շարժումով ձեռքը առաջ է տանում ու երեք հարված է հասցնում իր դիմաց կանգնածին՝ կրծքին, գլխին, որովայնին…

Դատարանն անցավ ամբաստանյալ Ռազմիկ Հովհաննիսյանի հարցաքննությանը:

Ամբաստանյալը հայտարարեց. «Ես զբաղվել եմ դերասանությամբ, իմ կերպարին վերաբերող բաներ են ասել… թող դատարանը ուշադրություն դարձնի՝ ինչ չափով են ինձ հուներից հանել… Դեպքի կապակցությամբ… Չեմ ուզում խոսել էդ թեմայով…. Նախաքննության ընթացքում ինչ ասել եմ՝ ճիշտը էդ ա էղել…»:

Ամբաստանյալն օգտվեց ցուցմունք չտալու և հարցերին չպատասխանելու իր իրավունքից:

Մեղադրողի միջնորդությամբ դատարանը հրապարակեց Ռազմիկ Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները:

Որպես կասկածյալ՝ առաջին հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե գտնվում է հոգեկան ու ֆիզիկական լարված վիճակում և հրաժարվում է տվյալ պահին ցուցմունք տալուց:

Որպես կասկածյալ՝ երկրորդ հարցաքննության ժամանակ Ռազմիկ Հովհաննիսյանն արդեն ցուցմունք է տվել:

Նա հայտնել է, թե միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի՝ սովորել է ավիաուսումնական կենտրոնում, բայց այդ մասնագիտությամբ չի աշխատել: Բանակում չի ծառայել առողջական խնդրի պատճառով: 18 տարեկանից ի հայտ է եկել նաև նյարդային խնդիր, բժշկի նշանակմամբ ինքը հանգստացնող դեղամիջոցներ է օգտագործել, բայց հստակ ախտորոշումը չգիտի:

Զբաղվել է դերասանական գործունեությամբ: «Նռան հատիկ» սերիալում իր կերպարը «ավարտվել է», դրանից հետո չի աշխատել:

Դեպքի օրն ընկերոջ՝ «Վահեի» հետ գտնվել է Երևանում: Վերջում՝ ուշ երեկոյան, գնացել են Չարբախ, այդ թաղամասին ինքը լավ ծանոթ չէր: Ձիարշավարանի փողոցում նկատել են հավաքված տղաների, այնտեղ էր նաև Գոռ Գ.-ն: Վերջինիս ինքը մոտ չորս ամիս էր ճանաչում, իրար հետ հանդիպում, շփվում էին:

Ռազմիկ Հովհաննիսյանը հայտնել է. «2018 թվականի հունվարից Գոռն ինձ պարտք էր 3 միլիոն դրամ ու չէր վերադարձնում… Ես չէի կարողանում կապ հաստատել նրա հետ… Նա ինձ 3 միլիոնի վնաս է տվել և օգտվում էր իմ բարի վերաբերմունքից ու չէր վերադարձնում պարտքը…»:

Ըստ Ռազմիկի՝ Չարբախում Գոռին հանդիպելով՝ զգացել է, որ նա «ոչ ադեկվատ վիճակում է՝ վրայից ալկոհոլի հոտ էր գալիս»:

Ցանկացել է խոսել նրա հետ՝ պարտքը վերադարձնելու մասին, բայց խոսակցությունը չի ստացվել, քանի որ Գոռը իրեն վիրավորում ու հայհոյում էր:

«Տեսա՝ ոչ ադեկվատ վիճակում է, ձգտում էի տոն չտալ ասածներին, բայց նա ավելի էր ոգևորվում… Ես առաջարկեցի հանդիպել ու խոսել մի ուրիշ անգամ…»:

Ռազմիկը ցանկացել է ընկերոջ հետ հեռանալ, բայց նրան նորից հետ են կանչել, որ Գոռի հետ խոսի:

Գոռը, ըստ Ռազմիկի, վիրավորել է իրեն, ասել է՝ դու էդքան չկաս, որ քեզ գումար տամ…

Ռազմիկը հայտնել է, թե փորձել է չշարունակել խոսակցությունը, Գոռին ասում էր՝ թող գնա, թե չէ ավելի վատ կլինի: Բայց Գոռը, ըստ Ռազմիկի, սկսել է հայհոյել իր ընտանիքին. «Չէի պատկերացնում, որ նա ինձ նման բան կասի, պահանջեցի՝ կարո՞ղ ես կրկնել նույնը: Նա կրկնեց հայհոյանքը… Ես չկարողացա ինձ զսպեմ՝ հետևի գրպանից հանեցի սեկրետնի դանակը, հետևում էլ բացեցի… Նրա վիրավորական արտահայտություններն իմ ընտանիքին էին վերաբերում… Նա այնպես էր դրանք ասում, ասես ինձանից բարձր էր… Մինչև այդ հայհոյանքը ձայն չէի հանում, մտածում էի՝ խմած է, բայց հայհոյանքից ու դա կրկնելուց հետո իմ մեջ խոսում էր միայն անտիրապետելի ջղայնությունը…»:

Ռազմիկ Հովհաննիսյանն ասել է, թե դանակի հարվածներից հետո Գոռը արագ վազելով սկսել է փախչել: Ինքը, մտածելով, որ դանակով է հարվածել, և Գոռն օգնության կարիք կունենա, նրա հետևից վազել ու գոռացել է՝ կայնի, կայնի՝ որպեսզի կարողանա նրան օգնություն ցույց տալ: Բայց, ըստ Ռազմիկի, Գոռը երևի մտածել է, թե ինքը ցանկանում է նորից հարվածներ հասցնել, ավելի արագ է վազել և ընկել է՝ գլուխը հարվածելով աստիճանին: Հետո նա վեր է կացել ու շարունակել է վազել: Իր ընկեր «Վահեն» նույնպես, ցանկանալով օգնել Գոռին, վազել է նրա հետևից, բայց չի հասել: Ինքը «Վահեին» ասել է. «Եթե էդքան արագ էր վազում, ուրեմն վնասվածքները լուրջ չեն»:

Ինքն ու Վահեն նստել են մոտակայքում գտնվող պատահական տաքսի ու հեռացել են դեպքի վայրից, ինքը ճանապարհին մեքենայի միջից նետել է դանակը, թե որտեղ է նետել՝ չի հիշում…

Ռազմիկը հայտնել է, թե ինքը ոստիկանությունում է իմացել, որ Գոռը մահացել է:

Ռազմիկ Հովհաննիսյանն ասել է. «Ես ո՛չ հանդիպումից առաջ, ո՛չ մեր խոսակցության ժամանակ Գոռին հարվածելու կամ սպանելու դիտավորություն չեմ ունեցել… Ես որևէ մեկին սպանելու ունակ չեմ… Բարկությունս էն աստիճանի էր, որ չեմ կարողացել ինձ զսպել ու դանակով հարվածել եմ՝ առանց ինձ տիրապետելու…»:

Ռազմիկը նշել է, թե ինքը չի հասկացել՝ տուժողի մարմնի որ մասերին է հարվածել՝ հարվածներն իր կողմից ուղղված չէին կոնկրետ մարմնամասի, միայն լսել է Գոռի ձայնը՝ «ախ»: Այդ ձայնից է սթափվել ու դադարեցրել է հարվածելը, և Գոռը միանգամից փախել է…

Ռազմիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ գործով չհայտնաբերված դանակը միջին չափի դանակ էր, շեղբի երկարությունը՝ մոտ 6 սմ, իսկ լայնությունը՝ մոտ 1,5 սմ:

Քննիչի հարցին պատասխանելով՝ Ռազմիկը հայտնել է. «Սիրում եմ դանակ ունենալ՝ որպես զարդ, բայց մոտս չեմ պահել…»:

Ըստ Ռազմիկի՝ հանցագործության գործիք դանակն ինքը գտել էր, պահել էր մոտը՝ որպես զարդ, այն առանձնապես արժեքավոր դանակ չէր…

Ռազմիկը նշել է, թե իր ընկեր «Վահեն» Գոռի հետ որևէ կապ չուներ: Իր ու Գոռի խոսակցության հետ կապ չեն ունեցել նաև իրենց հանդիպմանը ներկա մյուս տղաները: Նրանք ոչինչ չեն արել:

Ռազմիկ Հովհաննիսյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին՝ իր ընկեր «Վահեի» ու Գոռի՝ իրեն ունեցած պարտքի վերաբերյալ՝ դա ի՞նչ գումար էր, ինքը որտեղի՞ց է այդքան գումար տվել Գոռին՝ նմանատիպ ոչ մի հարցի Ռազմիկը չի պատասխանել: Քննիչը հարցրել է՝ կան տեղեկություններ, որ Գոռը ձեզ պարտք էր միայն 100 հազար դրամ: Ռազմիկը այս տեղեկության ու իր հայտնած տեղեկության վերաբերյալ ոչինչ չի պարզաբանել:

Նա ասել է. «Ես չեմ պատկերացրել, որ դանակով հարվածեմ Գոռին ու վնասվածք պատճառեմ, միայն ցանկանում էի հետ վերցնել ինքնասիրությունս…»:

Քննիչը հարցրել է՝ եթե դանակով հարվածել է Գոռի հայհոյանքի պատճառով հանկարծակի առաջացած բարկությունից, ինչո՞ւ է դանակը հետևում բացել, եթե բարկությունը հանկարծակի էր, դանակը գրպանից հանելուն պես պիտի առաջ մղեր ու առջևում բացեր…

Ռազմիկ Հովհաննիսյանը պատասխանել է, թե սկզբում Գոռը հայհոյանք է հնչեցրել իր ընտանիքի հասցեին, ինքը չի պատկերացրել, որ նա կարող է իրեն նման բան ասել, մտածել է՝ սխալ է լսել, այդ պատճառով պահանջել է, որ Գոռը կրկնի ասածը: Այդ ընթացքում ձեռքը հետ է տարել, հանել է դանակը ու հետևում բացել է այն: Նույն պահին Գոռը կրկնել է հայհոյանքն, ու ինքը դանակով հարվածել է նրան…

Երբ քննիչը հարցրել է՝ ուրեմն՝ մինչև հայհոյանքի կրկնելը մտածում էիր՝ եթե կրկնի՝ դանակով պիտի հարվածես, ու նախապես հետևում բացե՞լ էիր դանակը, Ռազմիկը պատասխանել է. «Չեմ հիշում՝ ինչը ինչի համար եմ արել…»:

Ռազմիկ Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում հրաժարվել է քննչական գործողություններին մասնակցելուց: Նա նշել է. «Հատկապես չեմ ցանկանում մասնակցել քննչական փորձարարությանը՝ չեմ ցանկանում դուրս գալ հասարակության մեջ, վերադառնալ դեպքի վայր ու վերապրել կատարվածը…»:

Նա պնդել է, թե զղջում է, խորապես ցավում է կատարվածի համար, ինքը դիտավորություն չի ունեցել սպանելու…

Հետագա հարցաքննությունների ժամանակ Ռազմիկ Հովհաննիսյանը անընդհատ հղում է կատարել որպես կասկածյալ տված ցուցմունքին ու չի ցանկացել նոր մանրամասներ հայտնել: Միայն մեկ ճշտում է կատարել՝ դեպքի օրն իր հետ գտնված ընկերոջ անունը «Վահե» չէ, բայց ինքը չի ցանկանում այդ ընկերոջ վերաբերյալ որևէ տվյալ հայտնել:

Վարույթն իրականցնող մարմնին, սակայն, հայտնի է ու գործով որպես վկա է անցնում տվյալ ընկերը՝ Վլադիմիր Պ.-ն:

Ռազմիկ Հովհաննիսյանը նաև առանձին ճշտում է կատարել՝ կապված դատական հոգեբանի եզրակացության որոշակի արտահայտության հետ. «Ես թմրամիջոց չեմ օգտագործում, եթե անգամ մի բան ասել եմ փորձաքննության ժամանակ, շփոթել եմ…»:

Վերջին հարցաքննության ժամանակ ևս հրաժարվելով ցուցմունք տալուց՝ Ռազմիկ Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել է: Նա հրաժարվել է նաև առերես հարցաքննություններից՝ նշելով, թե կատարվածը տեսանկարահանված է, ինքը չի ցանկանում օգտվել հակընդդեմ հարցման իր իրավունքից…

Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ռազմիկ Հովհաննիսյանը քննիչին ասել է. «Երբ ամեն անգամ խոսում եք այս գործից, ես ինձ շատ վատ եմ զգում…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կարմեն Պողոսյանի միջնորդությամբ հրապարակվեցին տուժողի իրավահաջորդի՝ սպանված Գոռի հայրիկի դիմումը վարույթն իրականացնող մարմնին ու ամբաստանյալի հայրիկի ցուցմունքը:

Խոսքը վերաբերում էր դեպքից հետո տուժողի ընտանիքին Ռազմիկի հայրիկի կողմից 2 հազար դոլար հանձնելուն:

Տուժողի իրավահաջորդը նշել էր, թե ամբաստանյալից քաղհայցի պահանջ չունի. «Իմ կրած վնասը աննկարագրելի է, բայց քաղհայցի պահանջ չունեմ, չեմ ցանկանում նաև ծանոթանալ քրեական գործի նյութերին… Յուրաքանչյուր անգամ հոգեկան մեծ ցավ եմ ապրում…»:

Տուժողի իրավահաջորդը դատական նիստին ներկա չէր:

Ամբաստանյալի հայրն էլ հայտնել էր, թե վերոհիշյալ գումարը սպանված Գոռի հայրիկին է հանձնել Ռազմիկի խնդրանքով. «Ռազմիկը ցանկություն է հայտնել որևէ կերպ աջակցել տուժողի ընտանիքին…»:

Նախագահողը հայտարարեց դատաքննության ավարտը:

Մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նա գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված գնահատեց Ռազմիկ Հովհաննիսյանի մեղավորությունը՝ մեղսագրված արարքի՝ դիտավորյալ սպանության կատարման համար:

Մեղադրողը նշեց, որ դատարանը պետք է հաշվի առնի հանցագործությունների կատարման ռեցիդիվը՝ Ռազմիկ Հովհաննիսյանի կողմից, կատարված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև տուժողի կողմից դրսևորած հակաբարոյական վարքագիծը:

Մեղադրողը պահանջեց, որ դատարանը Ռազմիկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտի ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:

Ռազմիկ Հովհաննիսյանից հօգուտ պետբյուջեի՝ պետք է բռնագանձվի 388 հազար 443 դրամ՝ որպես գործով կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին