Թրամփը չի հասկանում՝ ինչպես կարելի է չաջակցել Սիրիայում ՌԴ-ի կողմից իրականացվող գործողությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, հավանություն Է տալիս Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությանը եւ չի հասկանում՝ ինչպես կարելի Է այլ կարծիք ունենալ այդ հարցում: Այդ մասին նա հայտարարել Է նախագահական մրցարշավին մասնակցող հանրապետական քաղաքական գործիչների՝ նոյեմբերի 10-ին կայացած համազգային հեռուստաբանավեճի ընթացքում:
«Եթե Պուտինը ցանկանում Է մտնել ու ոչնչացնել «Իսլամական պետությունը», ապա ես 100 տոկոսով պաշտպանում եմ դա եւ չեմ կարող հասականալ՝ ինչպես որեւԷ մեկը կարող Է դեմ լինել դրան»,- ասել Է Թրամփը:
«Նա կարող է միջամտել, մենք պետք է միջամտենք, բոլորն Էլ պետք Է միջամտեն»,- հավելել Է միլիարդատերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



