Դեկտեմբերի 5-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 545 դատապարտյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 547 դատապարտյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 55, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 45, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 17, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 56, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 16, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 33, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 26, «Սևան» ՔԿՀ-ից՝ 145, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 65, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 67, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 22 դատապարտյալ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



