Մոսկվայում կբացվի «Հայաստան. երկրաշարժ. ցնցում. փրկություն» խորագրով ցուցահանդես
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայում կկայանա «Հայաստան. երկրաշարժ. ցնցում. փրկություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է Франкотека մշակութային կենտրոնի և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության ջանքերով:
«Կործանարար բնական աղետից հետո ԽՍՀՄ-ը 20-րդ դարի 20-ական թվականներից ի վեր առաջին անգամ սահմանները բացեց միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար և նրանց օգնելու հնարավորություն տվեց: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դրանց թվում էր: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն կազմակերպության աշխատակիցների և պրոֆեսիոնալ լուսանկարիչների պատկերած 15 կադր, ինչպես նաև ողբերգական դեպքերի ականատեսը դարձած տուժածների և մասնագետների պատմությունները», - հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով կազմակերպիչներին:
Ցուցահանդեսի բացումը կկայանա դեկտեմբերի 7-ին Մոսկվայի Արտասահմանյան գրականության գրադարանի տարածքում:




















































