Խոշոր վարդագույն ադամանդով Pink մատանին գնել են 28,5 մլն դոլարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ16-կարատանոց վարդագույն ադամանդով Pink մատանին՝ ընդելուզված ավելի փոքր սպիտակ ադամանդներով, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում 28,5 միլիոն դոլարով վաճառվել Է Christie's-ի աճուրդի ընթացքում: Այդ մասին, նոյեմբերի 11-ին հաղորդել Է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ դա ամենախոշոր բարձանման ադ ամանդն Է, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում:
Գնորդի անունն առայժմ չի նշվում:
Նոյեմբերի 11-ին նաեւ աճուրդ կկայանա Sotheby's մրցակցող աճուրդային տանը, որտեղ թոփ-լոտ Է հայտարարված Blue Moon Diamond երկնագույն ադամանդը: Վերջինիս 33 – 55 միլիոն դոլար սկզբնական գինը կարող Է աճուրդի նոր ռեկորդ դառնալ: Գործակալության տվյալներով՝ աճուրդով վաճառված ամենաթանկ ադամանդը Graff Pink-ն Է, որը հինգ տարի առաջ վաճառվել Է 46 միլիոն դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



