Կորել է կապը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ, որը օդ է բարձրացել Գյումրիից. օդանավում 2 զինծառայող է. ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են գրոհիչ ինքնաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ինքնաթիռում երկու զինծառայող է:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



