Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ սահմանվաած պատժամիջոցների ժամկետը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել նորմային… Այդ պատճառով ես որոշեցի, որ անհրաժեշտ է շարունակել ազգային արտակարգ դրության ռեժիմը, որը Իրանի նկատմամբ հայտարարվել է 12170 հրամանագրով»,- հայտարարել է Օբաման:
Պատժամիջոցներից զատ, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին եւ պետք է վերացվեն Իրանի եւ միջազգային հանրակցության համապատասխան պայմանավորվածությունների կատարման համեմատ, ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ է պահպանում մի ամբողջ շարք այլ հարցերի կապակցությամբ, ներառյալ «աջակցությունն ահաբեկչությանը» եւ «Թեհրանի հրթիռային ծրագիրը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



