Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ նոյեմբերի 11-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Հնարավոր են առանձին լարված պահեր, բայց ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է: Գործընկերների հետ փոքր տարաձայնությունները սրտին մոտ մի ընդունեք և այդ ամենին վերաբերվեք այնպես, որ դրանք հետևանքներ չեն ունենա և արագ կմոռացվեն: Գլխավորը՝ որ կարողանաք կարևոր հարցերի հետ կապված վերջնական որոշումը հետաձգել և չշտապել վերջակետ դնել: Դրա համար ամենահարմար պահը չէ այսօր:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք հետևանք են ձեր սխալ որոշումների: Աշխատեք խուսափել չծրագրավորված գնումներց (հատկապես խոշոր), օրվա երկրորդ կեսին:

Ցուլ: Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների, խոշոր ծրագրերի կյանքի կոչման համար: Ամեն քայլափոխի հաջողությունը ուղեկցում է ձեզ: Գլխավորը՝ ճիշտ ընտրեք այն գործը, որը ձեզ հոգեհարազատ է: Հիշեք, որ այսօր ճիշտ որոշումները ջրի մակերեսին են և կարիք չկա հասարակ հարցերի պատասխանները գտնելու վրա գլոխ կոտրել:

Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ցուլերն այսօր հեշտ են լեզու գտնում սիրելիների հետ, ստեղծում են ներդաշնակության և փոխըմբռնման մթնոլորտ: Կարելի է հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել, երեխաների և մեծահասակների համար ժամանցի ձևեր մտածել: Այսօր դուք այդ ամենը կանեք գերազանց:

Երկվորյակ: Օրվա սկզբում հնարավոր են դժվարություններ, շատ Երկվորյակների հարկ կլինի լուծել ֆինանսական բնույթի ոչ պարզ հարցեր: Իրավիճակը բարդ է այնքանվ, որ հնարավո չէ որևէ մեկից խորհուրդ հարցնել և դրա ժամանակն էլ չկա: Ամեն ինչ ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել: Բարեբախտաբար նրանց հետ է սուր կանխազգացողությունը, որի վրա հնարավոր է հենվել:

Փոխարենը օրվա երկրորդ կեսը անհամեմատ ավելի բարեհաջող է և կբերի բազում հաճելի անակնկալներ: Անձնական կյանքում շատ բան փոխվում է դեպի լավը, Չկան անհասանելի նպատակներ: Ձեզ պետք կգան որոշ գիտելիքներ հոգեբանությունից և, իհարկե, մարդկանց հարցում կողմնորոշվելու ունակությունը:

Խեցգետին: Գործնականության տեսանկյունից օրը բարեխաջող է: Բոլոր մասնագիտական դժվարությունները և աշխատանքային խնդիրները հաղթահարում եք արագ և արդյունավետ: Շատ Խեցգետիններ կստանան անսպասելի և գայթակղիչ գործնական առաջարկներ, կսկսեն համագործակցել մարդկանց հետ, ովքեր նրանց համար կբացեն նոր հորիզոններ:

Երեկոյան բարձր կլինի ստեղծագործական ներուժը: Այդ պատճառով էլ օրվա այդ հատվածը խիստ բարենպաստ է երևակայություն և ոչ միանշանակ մոտեցում պահանջող գործերի համար: Եթե ռոմանտիկ տեսակցություն ունեք, կարող եք չանհանգստանալ՝ այն անմոռաց կդառնա:

Առյուծ: Օրը հարուստ է տարբեր տեսակի դժվարություններով, բայց դուք դրանք հաղթահարում եք թեթև, հիմնականում՝ հնարամտության հաշվին: Այդ գործընթացը կարող է նույնիսկ ձեզ հաճույք պատճառել: Շրջապատի մարդիկ հետաքրքրությամբ հետևում են, թե ինչպես եք դուք գնում հաջողության հետևից: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ նախանձել, բայց խանգարել՝ չի համարձակվի: Օրը բարենպաստ է ազդեցիկ դեմքերի և պաշտոնյաների հետ շփումների համար:

Ընտանեկան ճակատում հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ, բայց դրանք ժամանակավոր են, և ընտանիքի անդամները հասկանում են դա: Շատ Առյուծների համար օրը հիշարժան կդառնա ռոմանտիկ պատմություններով, նրանք հեշտությամբ կսիրահարվեն՝ գլուխը կորցնելու աստիճան:

Կույս: Ամեն ինչ չէ, որ հաջող է ստացվում, բայց մի հուսահատվեք: Ձեզ կհաջողվի դուրս գալ դժվարին իրավիճակներից, միչև վերջ հասցնել կարևոր գործերը, կյանքի կոչել նոր մտահղացումներ: Գլխավորը՝ չշտապել և չափից դուրս լուրջ չընդունել ձեր բարեկամների անվերջ խորհուրդները: Աշխատանքին վերաբերող կարևոր հարցերի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ կայացնելը ցանկալի չէ:

Երեկոն բարենպաստ է մտերիմ մարդկանց հետ շփումների, ռոմանտիկ տեսակցությունների, ընկերական երեկոների համար: Այն Կույսերը, ովքեր կնախընտրեն երեկոն անցկացնել միայնակ, հնարավոր է, մռայլ մտքերի հաղթահարման հետ կապված խնդիրներ ունենանան: Սպասելի է ինքնազգացողության թեթև վատացում:

Կշեռք: Օրվա առաջին կեսը մասնագիտական բնագավառում նոր հնարավորություններ կընձեռի ձեզ, իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել նպատակակետերի հարցում, հետաքրքիր գաղափարներ կհղանան: Օրվա այդ ժամանակահատվածը հաջող կդասավորվի նաև նանց համար, ում հետաքրքրությունները կլինեն ընտանիքի և անձնական կյանքի շրջանակներում: Դուք կհասկանաք մարդկանց, կգուշակեք մտերիմների թաքուն ցանկությունները, կնպաստեք դրանց իրականացմանը:

Օրվա երկրորդ կեսին իրենց զգացնել կտան որոշ հին խնդիրներ, հնարավոր է՝ ծագեն նորերը: Թե մեկը և թե մյուսը ձեր հակառակորդների ձեռքի գործն են, ովքեր կարողացել են հմուտ կերպով որպես բարեկամ ներկայանալ: Շատ Կշեռքներ կզղջան, որ այդքան դյուրահավատ են գտնվել նրանց նկատմամբ:

Կարիճ: Վատ օր չէ աշխատանքի համար: Առաջին հերթին սա վերաբերում է այն Կարիճներին, ում գործունեությունը կապված է մանկավարժության, լրատվության և բժշկության հետ: Ձևավորվում են ամուր գործնական կապեր, կարելի է աշխատանքի փոփոխության կամ ինքնուրույն առևտրային գործունեություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել: Ձեր տեսակետը սիրով կլսեն այն մարդիկ, ում կյանքի փորձին ու գիտելիքներին դուք մեծ հարգանքով եք վերաբերվում:

Նշանի շատ ներկայացուցիչների օրվա ընթացքում կճնշի ամհասկանալի մի անհանգստություն, որ կխանգարի կենտրոնանալ, կողմնորոշվել իրավիճակներում, հասկանալ, թե որն է տվյալ պահի ճիշտ պահելաձևը: Միայնակ հաղթահարել այդ զգացումը հեշտ չի լինի: Ավելի լավ է դիմեք այն մարդու օգնությանը, ում հանդեպ անտարբեր չեք:

Աղեղնավոր: Դուք այսօր հրաշալի եք հարաբերվում ձեր գործընկերների և ղեկավարների հետ. այդ պատճառով էլ մասնագիտական գործունեության մեջ հասնում եք նկատելի հաջողությունների: Օրը բարենպաստ է, և հնարավորություն կա, որ դուք ձեզ ցուցադրեք ամենալավ կողմերով, համոզեք մարդկանց, որ արժանի եք առաջխաղացման և նոր պաշտոններ զբաղեցնելու: Օրը բարենպաստ է նաև սովորելու և մասնագիտական կարգը բարձրացնելու համար:

Սակայն օրը Աղեղնավորների համար զերծ չի լինի խնդիրներից: Դրանք կլինեն ֆինանսական բնույթի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զգալիորեն կրճատել ծախսերը: Հնարավոր է՝ արժեքավոր իր կորցնեն: Այդուհանդերձ՝ զգացմունքայնության ֆոնը կայուն է, օրվա ընթացքւմ լավ տրամադրությունը կպահպանվի:

Այծեղջյուր: Ամենահարմար օրն է որևէ նոր գործ ձեռնարկելու համար: Բայց սկզբից ամեն ինչ լավ մտածեք, լավ կշռադատեք, հիշեք ձեր նախորդ փորձը: Հնարավոր է նախապատրաստությունը զբաղեցնի օրվա առաջաին կեսը, բայց օրվա երկրորդ կեսը լիուլի բավարար կլինի ռեալ գործողությունների համար, որոնք զարմանալու աստիճան արդյունավետ կլինեն:

Այսօր դուք սովորականից ավելի շատ կզգաք այլ մարդկանց բարոյական աջակցության կամ ուղղակի հավանության կարիքը: Ո՞ւմ դիմել: Առաջին հերթին՝ ոչ ընտանիքի անդամներին: Դիմեք հին ընկերներին՝ նրանց համար ավելի հեշտ կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները: Ձեզ մի մեղադրեք էգոիզմի մեջ: Ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ, ձեր եսասիրությունը խելամիտ չափերի մեջ է:

Ջրհոս: Ձեր բախտն այսօր չի բերում այն առումով, որ երկնքից փողեր չեն թափվում, իսկ թագաժառանգն էլ սպիտակ ձիով ձեզ չի դիմավորում շքամուտքի առաջ: Այդ ամենի համար հարկ կլինի չարչարվել, ջանք թափել: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Այդ պատճառով էլ ոչ մի դեպքում ձեզ չի կարելի ալարել, ձեռքերը կախել, հետաձգել գործերը:

Կենսական բարձր ներուժի շնորհիվ դուք հոգնածություն չեք զգում, եթե նույնիսկ արտաժամ եք աշխատում կամ երկար եք մնում մարզադահլիճում: Երեկոն նպաստավոր է առողջարարական և կոսմետիկ պրոցեդուրաների, ինչպես նաև մերսման սեանսների համար:

Ձկներ: Աշխատանքի վայրում խնդիրներից խուսափել չի հաջողվի, բայց շանս կա՝ նվազագույնի հասցնելու դրանց հետևանքները: Աշխատեք ունենանալ աջակցությունն այն ազդեցիկ մարդու, ում խոսքը լսում են ոչ միայն ձեր կողմնակիցները, այլև հակառակորդները: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված ինքնուրույն և շտապողական որոշումներ կայացնել: Այսօր գումարները ճիշտ տեղաբաշխել և նպատակաուղղել ձեզ չի հաջողվի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը թերևս բարենպաստ է, մտերիմների հետ շփումները կուրխացնեն ձեզ: Կարելի է զբոսնել ընտանիքի անդամների հետ, մանկական հանգստի հետ կապված հարցեր լուծել, նախապատրաստվել ճանապարհորդության:

Նյութի աղբյուրը` Hraparak.am

Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱմիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալըԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր ԱվետիսյանՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԱմուրի շրջանում 22-ամյա երկաթուղային աշխատողը մահացել է աշխատանքի ժամանակՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել էOնլայն գնումները՝ 20%-ով ավելի մատչելի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան 5 դեղ, որոնք արգելված են տալ երեխաներին․ կարող է առաջանալ ընհուպ մինչև մահԿալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներ