Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին հրավիրել ոստիկանության բաժանմունքներ և ասել՝ մի՛ աշխատեք ՀՀԿ-ի օգտին. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփեց քարոզարշավի ութերորդ օրը:

«Այսօր ակնհայտ դարձավ մի պարզ բան՝ նեոբոլշևիկյան ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, որովհետև քարոզչություն անելու, իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում են ատելության դոզան, իրականացնում են հակաքարոզչություն, սերմանում են թշնամանք և կիրառում են վարչական ռեսուրս»,-ասաց նա:

Նա հատկանշական համարեց, որ Արտաշատում Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Հռոմի սենատոր Կատոն Ավագին, որը Կարթագենի հետ պատերազմի ժամանակ իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր խոսքով, որ Կարթագենը պետք է կործանվի:

«Փաշինյանը կամ նրան հուշողները մոռացել են, որ Կարթագենի կործանումից հետո Հռոմում հանրապետական կարգերը տապալվեցին, և Հռոմը վերածվեց միապետական, դիկտատուրական պետության, որտեղ ոչ թե իշխում էին ժողովրդավարական կարգերը, սենատն ու բազմակարծությունը, այլ իշխում էր միապետի կամքը: Իշխում էր ոչ թե ժողովրդավարությունը, այլ պղծության և համասեռամոլության քարոզը, ամենաթողությունը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ այսօր Փաշինյանը իր հետ քայլածներին կարգում է դեպուտատ և նախարար: «Հորդորս իրեն, որ շատ չուրախանա Կարթագենի կործանումով, որովհետև այսօր մարդկությունը Հանիբալին հիշում է որպես ճշմարիտ հերոս, իսկ Ներոնին՝ որպես ստահակ: Մի՛ ոգևորվեք, ժամանակը բոլորիս գնահատականը կտա»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այսօր հանրապետությունում՝ Լոռու մարզում, օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ թեկնածուների օգտին, հրավիրվում են ոստիկանական բաժիններ:Բացատրական զրույցներ են անում՝ չարժե աշխատել ՀՀԿ-ի համար: Ձեր ի՞նչ գործն է, դուք ի՞նչ իրավունք ունեք Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին ասել, թե՝ քանի ընտրությունը չի ավարտվել, գնացե՛ք, բա Փաշինյանը ներգաղթի կողմնակից էր: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մեկիդ մտքով չանցնի մեր կողմնակիցներին ահաբեկել կամ հրավիրել ոստիկանության բաժանմունքներ և ասել՝ մի՛ աշխատեք հանրապետականների օգտին»,- ասաց նա և իրենց կողմնակիցներին կոչ արեց ոչ մի բանից չվախենալ:

«Որևէ բանից չվախենաք՝ ոստիկանություն կլինի, ԱԱԾ կլինի, մարզպետ, փոխմարզպետ կլինի, Նիկոլ Փաշինյանի մտերիմ թե մերձավոր կլինի, դուք որևէ անօրինական բան չեք անում», -ասաց նա և կոչ արեց քվեարկել համար 1-ին` ՀՀԿ-ին, քանի որ միայն ՀՀԿ-ն է, որ կարող է դիկտատուրայի դեմն առնել:

 

 

Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս