Առաջիկա 5 տարիների ընթացքում ուսանողների վարձավճարները չեն թանկանա. ԵՊՀ ռեկտոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵթե Երևանի պետական համալսարանը շարունակում է լինել առաջատար դիրքերում, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է մեր փառքը վայելենք: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվելուց հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Հայաստանում առկա արտասահմանյան համալսարանների և ԵՊՀ-ի միջև եղած մրցակցությունից, ասաց Արամ Սիմոնյանը՝ շարունակելով նաև, թե դա շատ արագ կարող է փոխվել:
«Եվ այս մրցակցության պայմաններում մենք պետք է շատ աշխատենք, մենք շարունակելու ենք մեր հնարավորության սահմաններում զարգացնել մեր գիտակրթական գործունեությունը: Մեր հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի հոգ տանել դասախոսակազմի նորացման համար»,- ասաց ռեկտորը:
Պատասխանելով լրագրողի՝ վարձավճարներին վերաբերող հարցին, Արամ Սիմոնյանը հայտարարեց, թե առաջիկա 5 տարիների ընթացքում ուսանողների վարձավճարները չեն թանկանա:
«Մենք նախատեսում ենք բազմազանացնել մեր կրթական ծառայությունները: Մենք պետք է անընդհատ խթանենք մեր գիտաշխատողներին, որպեսզի կարողանան արդյունավետ կերպով իրենց հետազոտությունները կատարել»,- նշեց ռեկտորը:



