Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է «հեռացնել ագահ էլիտային»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախօրեին Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն անցել է իր պարտականություններին՝ խոստանալով «հեռացնել ագահ էլիտային», հաղորդում է Reuters-ը: Պետության նոր ղեկավարը խոստացել է նաև պայքարել կոռուպցիայի, շարունակական աղքատության և կազմակերպված հանցագործության դեմ:
Նախագահը Կոնգրեսի Ներքին պալատում՝ մեքսիկյան դրոշի ֆոնին, խոստում է տվել պետությանը՝ պարտավորվելով Մեքսիկան հասցնել «ռադիկալ» վերածննդի՝ համաձայն իր խոսքերի՝ չեղարկելու համար «նեոլիբերալ» կառավարությունների տասնամյակների կատաստրոֆիկ ժառանգությունը:
«Այսուհետ կառավարությունը ագահ փոքրամասնությանը ծառայելու հանձնաժողով չի լինի»,-հայտարարել է երկրի նոր ղեկավարը:
Լոպես Օբրադորն ավելացրել է, որ երկրի կառավարությունը նաև կդադարի «աջակցել կողոպուտին»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



