Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոսկե ստանդարտներն ունեն նաև ոսկե կանոններ. ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվում «Դավիդյանց լաբորատորիաներում». «Փաստ» .

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գենետիկան, որպես ակտիվ զարգացող և բավականին հեռանկարային ուղղություն, այսօր կլինիկական ախտորոշման լաբորատորիաներ է բերում նորանոր մեթոդներ կամ այդ մեթոդների կատարելագործված տարբերակներ: «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնը Հայաստանում այն եզակիների շարքում է, որը ևս անմասն չէ վերոնշյալ ուղղության հետազոտության մեթոդներից: «Փաստի» և ախտորոշման կենտրոնի համատեղ շարքի շրջանակներում այսօր խոսելու ենք մոլեկուլային բջջագենետիկայի ոսկե ստանդարտ համարվող ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) և fish հետազոտությունների, ինչպես նաև դրանց կիրառման կարևորագույն գործոնների մասին:
 
Թեմայի շուրջ զրուցել ենք «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ մոլեկուլային դիագնոստիկայի լաբորատորիայի վարիչ Գևորգ Մարտիրոսյանի և նույն ախտորոշման կենտրոնի մոլեկուլային բջջագենետիկական լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանի հետ: 
 
Իհարկե, առաջին մեթոդի կիրառման նրբությունները հասկանալու համար նախ պետք է հարցնել՝
 
Ի՞նչ է ՊՇՌ մեթոդը, երբ կատարվում է հետազոտություն՝ ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ
 
Գենետիկ այս հետազոտությունն առաջին հայացքից բարդ է, բայց նաև հետաքրքիր: Գևորգ Մարտիրոսյանը, որն այս ոլորտում տարիների մեծ փորձ ունի, նախ բացատրում է.
 
«Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ժառանգական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ–ն: Բոլոր օրգանիզմներն իրարից տարբերվում են այդ ժառանգական նյութում առկա նուկլեինաթթուների հերթականությամբ: Նուկլեինաթթուները կոդավորող միավորներն են, որոնք թույլ են տալիս այս մեթոդի օգտագործմամբ գտնել մեր կողմից հետազոտվող ցանկացած հատված, որը պատկանում է բացառապես այդ օրգանիզմին: ՊՇՌ–ով մենք կարողանում ենք կատարել մի շարք հետազոտություններ. առաջինն ինֆեկցիոն բազմապիսի հարուցիչների հայտնաբերումն է: Հարուցիչներն իրենց հերթին բաժանվում են տարբեր տեսակների: Հետազոտությունների երկրորդ խումբը ժառանգական և ոչ ժառանգական հիվանդությունների հետազոտությունն է:
 
Ժառանգական հիվանդությունների դեպքում կան մուտացիաներ, այսպես կոչված՝ շեղումներ, որոնք ծնողներից փոխանցվում են երեխաներին: Այդ շեղումները կարող են բերել տարբեր հիվանդությունների: ՊՇՌ մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել նաև այդ մուտացիաները»:
 
Ոչ միայն հիվանդությունների հայտնաբերում, այլև զարգացման ռիսկեր. ՊՇՌ–ն հստակությամբ ամենաբարձրն է
 
Նրա խոսքով՝ հետազոտությունների երրորդ խումբը մուտացիաների հետազոտությունն է. «Մենք կարողանում ենք հայտնաբերել նաև մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բացի այն, որ մեր հետազոտություններով հայտնաբերվում են այդ շեղումները, մեր հետազոտությունները թույլ են տալիս նաև ընտրել այն դեղորայքը, ըստ որի՝ ճիշտ ու արդյունավետ բուժում կկատարվի: Մենք կատարում ենք նաև պոլիմորֆիզմների հետազոտություն, որի շնորհիվ կարող ենք տալ տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը»:
 
Մասնագետը շեշտեց այն կարևոր բաղադրիչները, որոնք իրենց գործում որակ են ապահովում: Այդ առումով նա նախ մատնանշում է միջազգային ստանդարտներով կառուցված իրենց լաբորատորիան, որտեղ հետևում են բոլոր կանոններին:
 
Որո՞նք են այդ միջազգային ստանդարտները
 
«Նշված հետազոտության բոլոր փուլերը կատարվում են 3 առանձին սենյակներում՝ իրենց առանձին օդափոխությամբ: Յուրաքանչյուր սենյակում նաև առանձնացված բոքսեր կան: Սա շատ կարևոր է, իսկ թե ինչո՞ւ, նախ՝ բացատրեմ. հետազոտությունների մեջ ՊՇՌ–ն ոսկե ստանդարտ է համարվում, որովհետև կարողանում ենք նյութի շատ չնչին քանակությամբ, ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ հստակ ասել՝ հետազոտվող նյութի մեջ ինֆեկցիոն կամ մուտացիոն ագենտ կա՞, թե՞ ոչ: Ոչ մի այլ մեթոդ այսքան բարձր զգայողականություն և սպեցիֆիկություն չունի, որքան ՊՇՌ–ն է: Իսկ որպեսզի ապահովենք նշվածները, աշխատում ենք շատ մաքուր: Պետք է գրեթե ստերիլ միջավայր լինի, որովհետև նույնիսկ ոչ մաքուր օդը կարող է բերել պատասխանի շեղման: Այս ամենը հաշվի առնելով՝ լաբորատորիան կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան»:
 
Այս կանոններով առաջնորդվելուց, լավագույն սարքավորումներով աշխատելուց զատ՝ «Դավիդյանց լաբորատորիաների» թիմի համար կարևոր մի ոսկե կանոն կա, որը կիրառվում է նաև ոսկե ստանդարտի՝ ՊՇՌ–ի հետազոտության դեպքում:
 
Ամենամեծ սխալը բացառված է. հետազոտությունը՝ մասնագետի աչքերով
 
Այս առումով Գևորգ Մարտիրոսյանը շեշտում է մասնագետի դերը և խոսում այն տարածված ամենամեծ սխալի մասին, որն առկա է ոլորտում:
 
«Տարածված սխալ կա, ըստ որի՝ ՊՇՌ մեթոդի վրա հիմնականում աշխատում են լաբորատոր մասնագետներ, որոնք չեն պատկերացնում գործընթացը և պատասխանը տալիս են՝ հիմնվելով սարքավորման տված պատասխանի վրա: Պետք է մասնագետը լինի գենետիկ, գենետիկական հետազոտություններին մոտ կանգնած և մոլեկուլային կենսաբանության հիմքերն ուսումնասիրած մասնագետ: Կեղծ դրական (այսինքն, երբ հիվանդությունը չկա, բայց սարքավորումը կեղծ դրական պատասխան է տալիս–խմբ.) պատասխանները լինում են ոչ միայն սարքավորման, այլ մասնագետի հմտության պակասի պատճառով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ սարքավորումն իր ավտոմատ պատասխանների 10–ից մեկը տալիս է կեղծ դրական: Սա չգիտեն շատերը և պարտավորել են չեն իմանալ՝ ի տարբերություն այդ ոլորտում մասնագիտացածների: Այդ իսկ պատճառով մենք բոլոր պատասխանները հետազոտում ենք մեր աչքերով, վերջնական պատասխանի արդյունքների հստակությունը մենք ինքներս ենք նայում և նոր տալիս պատասխանը: Եթե տեսնում ենք, որ այդքանից հետո կասկածելի պատասխան ունենք, ոչ մի դեպքում չենք տալիս այն: Հետազոտությունը կրկնում ենք մեր հաշվին, մինչև պացիենտը հստակ պատասխան ստանա՝ արդյո՞ք ունի ինչ–որ հիվանդություն, թե՞ ոչ: Եվ այս ամենի արդյունքն այն է, որ «Դավիդյանց լաբորատորիաներում» վերոնշյալ ամենամեծ սխալը բացառված է:
 
Մոլեկուլային բջջագենետիկայի ոսկե ստանդարտ հանդիսացող մեթոդներից հաջորդի՝ Fish մեթոդի հիմքում ևս կան որոշ առանձնահատկություններ, որոնց մասին արդեն պատմում է լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանը: 
 

Ո՞րն է հաջողությամբ կիրառվող Fish մեթոդի արդյունավետության հիմքը

«Այս մեթոդն օգտագործվում է թե՛գիտական հետազոտությունների, թե՛ կլինիկական և թե՛ նաև օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով: Fish–ի հիմքում ԴՆԹ–ի կոմպլիմենտարության սկզբունքն է: «Դավիդյանց լաբորատորիաներում» տվյալ մեթոդը կիրառում ենք նաև օնկոլոգիական տարբեր հիվանդությունների գենետիկական ախտորոշման նպատակով: Մեթոդը մեզ մոտ կիրառվում է բավականին հաջողությամբ, ունենք համապատասխան լաբորատորիաներ՝ զինված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, համագործակցում ենք գերմանական ընկերությունների հետ՝ տվյալ հետազոտությունները գերմանական արտադրության սարքերով ու նյութերով ենք կատարում: Մեզ մոտ կա համակարգչային ծրագրերի այն հագեցվածությունը, որն անհրաժեշտ է տվյալ հետազոտությունը կատարելու համար»,–ընդգծում է Լ. Պողոսյանը:

Նա միաժամանակ աշխատանքի արդյունավետության մոտ հիսուն տոկոսը մասնագետի գործոնով է պայմանավորում. «Այս մեթոդի հիմքում ևս մեծ է այդ գործոնը, որովհետև, իհարկե, մանրադիտակ է կիրառվում, բայց վերլուծությունը կատարվում է աչքով: Այս առումով ևս ավտոմատացված համակարգչային ծրագրերն ընդամենը օգնության չնչին լումա ունեն: Մասնագետի գործոնով է պայմանավորված արդյունքը, և մասնագետը պետք է հետևի միջազգային ուղեցույցներին, դրանցում առկա հնարավոր փոփոխություններին, նորամուծություններին: Այդ նորամուծությունների ներդրման առաջին իսկ օրվանից մասնագետը դրանք պետք է կիրառի իր շարունակական աշխատանքում: Այդ կանոններին հետևելը շատ կարևոր է»:

Համագործակցություն կամ՝ այն, ինչից կախված է ճշգրտության բավականին մեծ տոկոսը

Բացի վերոնշյալ սկզբունքից, որով առաջնորդվում են ախտորոշման կենտրոնում, Լ. Պողոսյանը մի կարևոր առանձնահատկություն էլ է նշում, որին պետք է հետևեն նաև շատ լաբորատորիաներ:

«Միջազգային ուղեցույցների կանոնների մեջ ներառված է մի շատ կարևոր դրույթ, որը բջջագենետիկի և ախտաբանի համագործակցությունն է: Ճշգրտության բավականին մեծ տոկոսը կախված է հենց այդ համագործակցությունից: Շատ լաբորատորիաներում չկա այդ համագործակցությունը: «Դավիդյանց լաբորատորիաներում» համագործակցության գործոնը եղել է առաջին պայմաններից մեկը, որը և հանդիսանում  է վերջնական արդյունքի հիմնական երաշխավորը»,–ասաց նա:

«Դավիդյանց լաբորատորիաներում» աշխատում են քաղաքացուն հնարավորինս կարճ ժամանակահատվածում տալ նաև նշված հետազոտությունների պատասխանները: Ախտորոշման կենտրոնի աշխատակիցներ Գ. Մարտիրոսյանն ու Լ. Պողոսյանն, այդուհանդերձ, շեշտում են, որ հնարավորին արագ պատասխան տալու առավելությունը իրենց դեպքում երբեք չի կարող որակի հաշվին լինել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարքՀայտնի է մանկապղծության համար դատապարտված տղամարդու ինքնաuպանության պատճառը Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց»«Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատարՄահացել է Արայիկ ԲաղդասարյանըՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՀորոսկոպի 3 նշան, ում համար գարունը վատ ավարտ կունենաՄանուկների համար աղոթք Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Սիմոնի ելույթը «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Ճակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն Մարուքյան