Էրիկ Վարդանյանը վերսկսել մարզումները «Փյունիկի» կազմում (ֆոտո)
ՍՊՈՐՏ«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վերադարձել է Լեհաստանից եւ վերսկսել մարզումները երեւանյան ակումբի կազմում:
Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի մոտ ախտորոշվել էր կյոնինգի հիվանդություն (ծնկի վնասվածք)։ Նախապես նշվում էր, որ հիվանդության բուժման համար կպահանջվի մի քանի ամիս: Նոյեմբերի սկզբնամասում նա մեկնել էր Լեհաստան, որտեղ անցել էր բուժման կուրս:
Էրիկ Վարդանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում եւ դարձել մեկ գոլի հեղինակ։
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



