Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 09:00-18։00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի անհատական տնատիրությունների և «Մ․ Լամբարյան» ՍՊԸ-ի, Երևանյան խճուղու՝ «Արվետ» ՍՊԸ-ի, «Իմ թերթը» ՍՊԸ-ի, Սպիտակի բժշկական կենտրոնի, Երևանյան խճուղի, Ց-5, Ուզբեկական, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Տաշիր թաղամասերի, Գ. Լուսավորիչ փողոցի, ինչպես նաեւ Սարալանջ, Մեծ Պարնի՝ հին և նոր, Կաթնաջուր, Շիրակամուտ, Լեռնավան, Ջրաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



