Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լարիսա Ալավերդյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանում հայտնված հայերին կազմակերպված ձևով առևանգում են. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն:

Անշուշտ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն իր ցանկությունները շրջանառության մեջ է դնում հայ գերիների ձեռքով, սակայն տարիների փորձառությունը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանի բանտերից գրված նամակներն ինչքան էլ տվյալ մարդու ձեռագրով լինեն, դրանց հեղինակները մեր հայրենակիցները չեն:

Ի դեպ, այս պահին ադրբեջանական կողմում Ա. Բաղդասարյանից բացի 3 հայազգի ներկայացուցիչ կա՝ Զավեն Կարապետյանը, Ույոլտանով ազգանունով մի ռուսաբնակ հայ և վերջերս անհասկանալի պայմաններում ադրբեջանական կողմում հայտնված Կարեն Ղազարյանը:

Ի աջակցություն Կ. Ղազարյանի, բերդավանցիները վերջին շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպում, նույնիսկ միջպետական ճանապարհն էին փակել՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել իրենց համագյուղացուն հետ վերադարձնելու համար:

Քարոզարշավի շրջանակներում այդ հարցին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, բայց, որքան էլ ծանր է, այս ամենը պետք է ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ դիտարկել, այլ պրագմատիզմի: Հակառակ դեպքում, ինչպես ասում են, աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ կվնասվի:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ սահմանամերձ գյուղերում ապրող հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող անձինք անհասկանալի պայմաններում են հայտնվում Ադրբեջանում: Նրանք ոչ թե մոլորվում են, այլ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ձևով առևանգվում են: 

«Առևանգվում են, որ հետագայում տարբեր առիթներով նրանց որպես փոխանակման միջոց օգտագործեն: Եվ այս հարցում մենք պետք է միակարծիք դառնանք, իսկ Հայաստանի իշխանություններից առաջին հերթին պետք է պահանջել, որ սահմաններն ամրացնեն, որպեսզի մեր՝ հիվանդություններով տառապող անձինք անհայտ պայմաններում չհայտնվեն Ադրբեջանում»,– ասաց Լ. Ալավերդյանը: 

Ճանապարհներ փակելու փոխարեն բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ նրանց հարազատները պետք է դիմեն ՄԱԿ–ին, ԵԱՀԿ– ին, այլ միջազգային կառույցներին և տեղեկացնեն Ադրբեջանի կողմից մարդասիրական նորմերի ոտնահարման այս փաստի մասին: Նման կերպ հարկավոր է ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն միջազգային հումանիտար նորմերից բխող պահանջները: «Ես հասկանում եմ, թե մեր տղաների հարազատների հոգու ցավն ինչքան մեծ է, սակայն ճանապարհ փակելը խոսում է այն մասին, որ իրականում խորքային առումով չի ընկալվել, թե ինչպիսի քայլեր է անհրաժեշտ իրականացնել: Սովորաբար մենք առաջինն ենք օգնության ձեռք մեկնում, բայց երբ վարչապետի կինը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օգնել, այդ պատճառով էլ մենք քայլեր չձեռնարկեցինք»,– ասաց Լ. Ալավերդյանը: 

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ փոխանակման առաջարկին, ապա դա միջազգային օրենքի խախտում է, համոզված է Լ. Ալավերդյանը, քանի որ մարդը չի կարող փոխանակման առարկա լինել:

«Փոխանակվում են միայն առարկաները: Մարդը չի կարող փոխանակվել: Այսինքն, Ադրբեջանի կողմից նման առաջարկություն հրապարակելը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Եթե սահմանի մյուս կողմում հայտնված անձի մասով չի հաստատվել քրեորեն հետապնդելի որևէ արարք, ապա պետությունները պարտավոր են նրան վերադարձնել, ոչ թե այն պայմանավորել այս կամ այն գործողությամբ: Եվ հենց այստեղ է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումը»,– ասաց Լ. Ալավերդյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին Խնձորեսկում