Նորվեգիայում նախկին նախարարին մեղադրում են երեք փախստականի նկատմամբ սեռական ոտնձգության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիայի դատախազությունը ձկնարդյունաբերության նախկին նախարար Սվեյն Լյուդվիգսենին (2001-2005) մեղադրում է երկրում ապաստանած մի քանի փախստականների նկատմամբ սեռական ոտնձգության համար, գրում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ 2011թ.-ից սկսած Լյուդվիգսենը Թրոմսո նահանգի ղեկավար եղած ժամանակ 3 փախստականի սեռական բնույթի ծառայության դիմաց ապաստան է առաջարկել: Նշվում է, որ տուժածները 72-ամյա Լյուդվիգսենից զգալիորեն երիտասարդ են եղել, ընդ որում՝ նրանցից մեկը թեթև աստիճանի հոգեկան հաշմանդամություն է ունեցել:
Հետաքննությունը ցույց է տվել, որ սեռական բնույթի գործողությունները կատարվել են 2011-2017թթ.՝ նախարարի տանը, հյուրանոցի համարներում, կառավարական գրասենյակներում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



