Նեյմարը մտավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, նոյեմբերի 28-ին գրավելով անգլիական «Լիվերպուլի» դարպասը, դարձել է Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած բրազիլացի ֆուտբոլիստը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Դա 26-ամյա բրազիլացու 31-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում: Նա մեկ գոլով շրջանցեց իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Կակային, որը Չեմպիոնների լիգայում խփել է 30 գոլ: Այդ ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռիվալդոն՝ 27 գոլ:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017-ից է խաղում ՊՍԺ-ում, իսկ մինչեւ այդ 4 տարի հանդես է եկել նաեւ «Բարսելոնայում»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



