Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն՝ մոտակա ընտրատեղամասերում. Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաեւ ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «168 ժամ» թերթի այսօրվա այն հրապարակմանը, որ «Արցախում ծառայող զինվորները ծնողներին տեղեկացրել են, որ դեկտեմբերի 9-ին իրենց տեղափոխելու են Գորիս եւ Կապան՝ ընտրություններին մասնակցելու»։
«Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը՝ նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:
Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության եւ ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը եւ կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,- գրել է Հովհաննիսյանը։



