Սաակաշվիլին հայտարարել է Վրաստանում անհնազանդության զանգվածային գործողություններ սկսելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն, և ինքը չի ճանաչում դրանց արդյունքները: Այդ մասին հայտարարությունը Սաակաշվիլին արել է էքզիթ փոլի տվյալների հրապարակումից հետո:
Նա կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Վաղն առավոտից, անկախ ընտրությունների արդյունքներից, զանգվածային անհնազանդության գործողություններ ենք սկսում: Վրաց հասարակությունը պետք է գիտակցի վտանգները և փրկի Վրաստանը: Ես բոլորին միասնության կոչ եմ անում, և մենք անպայման կհաղթենք»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



