Քաբուլում պայթյուն է որոտացել բրիտանական ընկերության բազայի մոտ. կան զոհեր և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, 19-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:
Ինչպես նշվում է, գրոհայինները հարձակվել են անվտանգության ծառայություն մատուցող բրիտանական G4S ընկերության բազայի վրա, որը տեղակայված է մայրաքաղաքի արևելյան հատվածում՝ օդանավակայանի հարևանությամբ:
Պայթուցիկներով լի մեքենան պայթեցվել է բազայի մուտքի մոտ: Աֆղանստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ մի շարք զինված անձինք ականապատ մեքենայի պայթյունից անմիջապես հետո ներխուժել են G4S համալիրի տարածք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



