Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հունվարին կարտոֆիլի 1 կիլոգրամի արժեքը կարող է հասնել 350 դրամի. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ մի քանի ամիս առաջ մասնագետներն ահազանգում էին, որ կարտոֆիլի գները ձմռան ընթացքում կբարձրանան, բայց դրան ոլորտի պատասխանատուներն այդպես էլ չարձագանքեցին: Ու չնայած, կարելի է խորհուրդ տալ կարտոֆիլի փոխարեն, օրինակ, բրինձ կամ մակարոն ուտել, բայց հավատացեք, որ դրանից ոլորտի խնդիրները չեն լուծվի: Օրերս գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսներին հորդորել է լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումը, զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի՝ լոլիկի, սմբուկի, տաքդեղի, կարտոֆիլի և այլ տեսակների ցանքերին հասցված վնասը չեզոքացնել ընթացիկ տարվա աշնան– ձմռան ամիսներին որոշակի միջոցառումներ իրականացնելու միջոցով, սակայն պարզվում է՝ դրանով, ինչպես ասում են, ո՛չ սայլը տեղից կշարժվի, ո՛չ էլ վտանգը կչեզոքանա:

Գյուղնախարարության մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի կանաչ զանգվածը, ուշ աշնանը կատարել հողի խորը վար, իսկ ձմռանը՝ հունվարին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան: Նախարարությունը խոստանում է նաև հետագայում այլ արժեքավոր խորհուրդներ էլ տալ գյուղատնտեսներին, բայց մոռանում են, որ, օրինակ, սառած հողը խորը վարել պարզապես հնարավոր չէ:

Այս տարվա սեպտեմբերին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը ահազանգել էր, որ տարեվերջին հանրապետությունում կարտոֆիլի դեֆիցիտ կլինի: Եվ, փաստորեն, այդպես էլ եղավ: Արդեն մի քանի օր է՝ կարտոֆիլի գնի թռիչքային աճ է գրանցվել: Դրա պատճառն, ըստ Բերբերյանի, նույնն է՝ բնագավառը գտնվում է բարձիթողի վիճակում, և այն շտկելու որևէ քայլ այդպես էլ չի իրականացվում: Ինչ վերաբերում է գյուղնախարարության կողմից ցեցի դեմ պայքարելու խորհուրդներին, մասնագետն այն պարզապես ծիծաղելի է համարում: 

«Դրանով նախարարությունը փորձում է ողջ պատասխանատվությունը գցել ֆերմերների վրա: Իսկ նախարարության երիտասարդները գիտե՞ն, որ հնարավոր չէ սառած հողը կրկնավար անել: Իրենց առաջարկածը պայքար չի, և մենք այդ ձևով հաջողության չենք հասնի: Վերջին 3–4 նախարարները պատահական մարդիկ են, որի պատճառով էլ բնագավառում բարձիթողի վիճակ է: Այս ընթացքում կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են 3500 հեկտարով, այսինքն՝ 15 %–ով: Երբ գարնանը մենք դիմեցինք նախարարությանը, որ կարտոֆիլի սերմացուն պակասություն է անելու և խնդրեցինք ֆերմերներին օգնել՝ անտոկոս վարկեր տրամադրել տնկանյութ ձեռք բերելու համար, կառավարությունը չընդառաջեց: Փոխարենը անորակ գարի բերեցին, ինչը մնաց պահեստներում, մի մասը փչացավ, մի մասը մկները կերան, պետությանը հասցվեց 240 միլիոն դրամի վնաս: Բայց դրա համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց կամ չդատվեց: Այդ գարին մինչև հիմա պահեստներում է, իսկ քանի որ կարտոֆիլի սերմացուի պահանջն այդպես էլ չբավարարվեց, բնական է, որ ցանքատարածությունները պետք է պակասեին և բերքն էլ քիչ լիներ»,– ասաց Հ. Բերբերյանը:

Այս ամենին գումարվել են նաև եղանակային անբարենպաստ պայմանները, և հիմա ունենք այն, ինչ ունենք: Պարզ հաշվարկներով 3 մլն ազգաբնակչություն ունեցող երկրում կարտոֆիլի միջին պահանջարկը 450 հազար տոննա է: Դրանից մոտ 120 հազարը հաջորդ տարվա տնկանյութն է, իսկ մնացածը սպառում է ժողովուրդը: Վարկածը, թե ֆերմերները կարտոֆիլը շուկա չեն հանում, որպեսզի ձմռան ամիսներին ավելի թանկ գնով իրացնեն, Բերբերյանը լուրջ չի համարում, քանի որ այն պահեստներում պահելն ավելի թանկ հաճույք է:

«Գյուղացիներն այս ընթացքում գումարներ են փնտրում, որ իրենց վարկերը փակեն: Ուստի հիմնականում ավելի շահագրգռված են ստացված բերքն արագ վաճառել: Բացի այդ, երկարատև պահպանելու ընթացքում ֆերմերները կորուստներ են ունենում: Եվ ես չեմ կարծում, որ կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող ֆերմերներն այսօր նստած սպասում են, թե երբ է կարտոֆիլը թանկանալու, որ վաճառեն: Ընդհակառակը՝ գյուղացուն ձեռնտու է, որ հենց դաշտից վաճառի, ոչ թե հավելյալ գումարներ ծախսի, որ հետագայում այն ավելի թանկ վաճառի»,– ասաց Հ. Բերբերյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ գյուղատնտեսությունն արտադրություն է բաց երկնքի տակ: Այն բավականին բարդ ու բազմաճյուղ ոլորտ է, ուստի դրանով պետք է հետևողականորեն զբաղվել: Ոլորտին մատների արանքով նայելը, ըստ Բերբերյանի, առնվազն, անբարոյականություն է: Ինչ վերաբերում է կարտոֆիլի գնաճին, ապա Բերբերյանի կանխատեսումներով, հունվարին 1 կիլոգրամի արժեքը կհասնի 350 դրամի: Եվ, որպեսզի հաջորդ տարի էլ նման խնդիրներ չլինեն, պետք է այսօրվանից պատրաստվել, մինչդեռ ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ ոչինչ էլ չեն ձեռնարկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»