ԱՄՆ-ում կորած հասկին տուն է վերադարձել անհետանալուց 18 ամիս անց (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍինատրա անունով հասկին Նյու Յորքում անհետանալուց 18 ամիս անց գտնվել է Ֆլորիդայում: Ընտանիքի մոտ վերադարձած շան արտասովոր արկածները ներկայացնում է BBC News-ը:
Բրուքլինյան տնից շունն անհետացել էր 2017-ին: Նոյեմբերին կենդանուն գտել են 1770 կմ հեռավորության վրա:
Ինչպես նշվում է, շան պարանոցին միկրոչիպ է եղել կապված, սակայն հեռախոսահամարը ճիշտ նշված չի եղել: Սինատրայի տիրոջը գտնել հաջողվել է սոցցանցի օգնությամբ:
Շան վերադարձն է՛լ ավելի հուզիչ էր տերերի համար, քանի որ կենդանուն որպես նվեր էր ստացել իրենց 14-ամյա դուստրը, որը կենդանու անհետանալուց կարճ ժամանակ առաջ հրաձգության զոհ էր դարձել:
Ընտանիքի հայրը նշել է, որ իրենց համար ուրախալի է շան վերադարձը, և որ այն նույնպես իրենց ընտանիքի անդամն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



